«Արտակ Օհանյան (Գուսան)»–ի խմբագրումների տարբերություն
Տող 21. | Տող 21. | ||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
Արտակ Նիկոլայի Օհանյանը ծնվել է 1962 թվականի հունիսի 1-ին ՀՍՍՀ Մարտունու շրջանի [[Վարդենիկ]] գյուղում, աշխատավորի ընտանիքում։ 1978-1979 ուս.տարում ավարտել է տեղի թիվ 3 միջնակարգ դպրոցը, որը 2005 թվականին վերանվանվել է Արտակ Օհանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոց։ 1980-1982 թվականներին մասնակցել է [[Աֆղանստան]]ում տեղի ունեցող մարտերին, որտեղ 1981 թվականին ծանր վիրավորվել է, իսկ 1982 թվականին արդեն զորացրվել։ Մինչև 1988 թվականը աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում և մանկապարտեզում՝ որպես տնտեսվար։ |

1988 թվականի Օպերայի ցույցերը նրան բերեցին Երևան, ավերիչ երկրաշարժը տարավ աղետի գետի, իսկ Արցախահայության փրկության կանչը՝ մարտադաշտ։ Ինքնապաշտպանական մարտեր է մղել Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղում և Երասխավանում։ 1990 թվականի փետրվարին մի քանի տասնյակ կամավորականների հետ կազմավորել են «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը, որի կազմով էլ անմիջապես մեկնել են Սիսիանի շրջանի Սոֆլու գյուղ հետ մղելու կատաղած թշնամուն։ Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև Սիսիան-Նախիջևան, Եղեգնաձորի [[Խաչիկ]] և Նոյեմբերյանի [[Կոթի]] գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ |

[[Պատկեր:Գուսան Արտակ.jpg|մինի|ձախից|Արտակ Օհանյանի կիսանդրին՝ իր անունը կրող դպրոցի բակում:]] |
[[Պատկեր:Գուսան Արտակ.jpg|մինի|ձախից|Արտակ Օհանյանի կիսանդրին՝ իր անունը կրող դպրոցի բակում:]] |
21:29, 30 Հուլիսի 2017-ի տարբերակ
Արտակ Նիկոլայի Օհանյան | |
---|---|
Պատկեր:Գուսան.jpg | |
հունիսի 1, 1962 թ. - սեպտեմբերի 9, 1993 թ. | |
Ծննդավայր | Վարդենիկ, Գեղարքունիքի մարզ ԽՍՀՄ |
Մահվան վայր | Արցախի Որոտան քաղաքային համայնք |
Ծառայության տարիներ | 1980-1982 թթ. 1990-1993 թթ. |
Պաշտոն | Վաշտի հրամանատար |
Պարգևներ | պատկեր:RA_ariutyan.jpg |
Արտակ Նիկոլայի Օհանյան (Հունիսի 1, 1962 - Սեպտեմբերի 9, 1993), արցախյան պատերազմի Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի մարտիկ, վաշտի հրամանատար, Աֆղանական պատերազմի մասնակից։ Հայրենանվեր գործունեության համար արժանացել է Հայաստանի հանրապետության արիության մեդալի կոչման։ Արտակին կոչել են Գուսան գրած բանաստեղծությունների ու երգերի համար։
Կենսագրություն
Արտակ Նիկոլայի Օհանյանը ծնվել է 1962 թվականի հունիսի 1-ին ՀՍՍՀ Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում, աշխատավորի ընտանիքում։ 1978-1979 ուս.տարում ավարտել է տեղի թիվ 3 միջնակարգ դպրոցը, որը 2005 թվականին վերանվանվել է Արտակ Օհանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոց։ 1980-1982 թվականներին մասնակցել է Աֆղանստանում տեղի ունեցող մարտերին, որտեղ 1981 թվականին ծանր վիրավորվել է, իսկ 1982 թվականին արդեն զորացրվել։ Մինչև 1988 թվականը աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում և մանկապարտեզում՝ որպես տնտեսվար։
1988 թվականի Օպերայի ցույցերը նրան բերեցին Երևան, ավերիչ երկրաշարժը տարավ աղետի գետի, իսկ Արցախահայության փրկության կանչը՝ մարտադաշտ։ Ինքնապաշտպանական մարտեր է մղել Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղում և Երասխավանում։ 1990 թվականի փետրվարին մի քանի տասնյակ կամավորականների հետ կազմավորել են «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը, որի կազմով էլ անմիջապես մեկնել են Սիսիանի շրջանի Սոֆլու գյուղ հետ մղելու կատաղած թշնամուն։ Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև Սիսիան-Նախիջևան, Եղեգնաձորի Խաչիկ և Նոյեմբերյանի Կոթի գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։
1991 թվականի փետրվարին արդեն մասնակցել են Գորիս–Կոռնիձոր, Խնձորեսկ, Հարթաշեն, Շուռլուխ, Շինուհայր, իսկ ապրիլին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ 1991 թվականի մայիսի 3-ին Արտակը, երբ արդեն վաշտի հրամանատար էր, իր վաշտով ներխուժել են շրջափակված Գետաշեն և այնտեղից դուրս բերել թվով 37 երեխաների և ՀՀ գերագուն խորհրդի դեպուտատ Իգոր Մուրադյանին։ Հունիս ամսից շարունակել է մասնակցել Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ, Գյուլիստան և Վերիշեն գյուղերի թեժ մարտերին։
1991 թվականի դեկտեմբերի 29-ին ամուսնացել է մարտական ընկերոջ քրոջ՝ Ժաննա Սահակյանի հետ։ 1992 թվականի մարտ–մայիս ամիսներին մասնակցել է նոր ուղղաթիռային արկերի նախագծման և փորձարկման աշխատանքներին։ Հուլիսին մարտեր են մղել նաև Գորիսի շրջանի Սոֆլու և Կոռնիձոր գյուղերում, իսկ օգոստոսին՝ Կարմիրի շրջանում։ Նոյեմբերին տեղափոխվել են Խնձորեսկ։
1993 թվականի մարտի 24-ին Երևանում ծնվում է նրա միակ դուստրը՝ Տաթևիկը։ 1993 թվականի սեպտեմբերի 9-ին 5 ընկերների հետ Կուբաթլուի շրջանում հատուկ առաջադրանք կատարելիս մարտի են բռնվում դարանակալված թշնամու 2 ջոկատների հետ, որտեղ և նա կնքում է մահականացուն։ Գուսանի աճյունը հանգչում է «Եռաբլուր» պանթեոնում, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ զոհված ազատամարտիկների կողքին։
Արցախյան հերոսամարտի էջերից
Գուսան Արտակը հերթական մարտերից մեկի ժամանակ տեսնելով, որ վերջանում է զինամթերքը, իսկ օգնությունը տեղ կհասնի 20 րոպեից, փայտի վրա ամրացնում է շորերի կտորներ՝ նմանեցնելով դրոշակի պարզում է վերև փորձելով հասկացնել, որ պետք է դադարեցվի կրակոցները։ Ի զարմանս բոլորի ադրբեջանցիները դադարեցնում են կրակոցները, որից հետո ադրբեջաներեն գոռալով հասկացնում է, որ դուք էլ եք հոգնած, մենք էլ և կարելի է մի պահ հանգստանալ, առաջարկելով իր կողմից երգը, իսկ նրանց կողմից պարը։ Պայմանավորվածությունը համաձայնեցվում է երկկողմանի, և նա սկսում է բարձր և խրոխտ ձայնով երգել հայկական ազգագրական երգերի շարան, որի ընթացքում նկատելի է դառնում ադրբեջանցիների պարը։ «Հանգստի» ժամանակը տևում է մոտավերապես 15-20 րոպե, որի ընթացքում արդեն տեղ է հասնում սպասվելիք զինամթերքը։ Արտակը հանգիստ շունչ քաշելով՝ հայերեն հայհոյանքների շարանից հետո ադրբեջաներենով հայտարարում է, որ ավարտվեց հանգստի ուրախ ժամանցը, որից հետո կրկին շարունակվում է թեժ մարտը։
Արտաքին հղումներ