«Էրիկ Ալֆսեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Էրիկ Ալֆսեն''' ({{lang-no|Erik Alfsen}}, {{ԱԾ}}), նորվեգացի մաթեմատիկոս: 1971 թվականին հր...»:
 
Տող 12. Տող 12.
{{DEFAULTSORT:Ալֆսեն, Էրիկ}}
{{DEFAULTSORT:Ալֆսեն, Էրիկ}}
[[Կատեգորիա:Նորվեգացի մաթեմատիկոսներ]]
[[Կատեգորիա:Նորվեգացի մաթեմատիկոսներ]]
[[Կատեգորիա:Օսլոյի համալսարանի շրջանավարտներ]]

11:36, 22 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Էրիկ Ալֆսեն
Ծնվել էմայիսի 13, 1930(1930-05-13)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
Մահացել էնոյեմբերի 20, 2019(2019-11-20) (89 տարեկան)
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան
Մասնագիտությունմաթեմատիկոս և ճարտարապետ
ԱշխատավայրՕսլոյի համալսարան
ԱնդամությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա և Գիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն

Էրիկ Ալֆսեն (նորվ.՝ Erik Alfsen, մայիսի 13, 1930(1930-05-13), Օսլո, Նորվեգիա - նոյեմբերի 20, 2019(2019-11-20)), նորվեգացի մաթեմատիկոս: 1971 թվականին հրատարակված «Compact Convex Sets and Boundary Integrals» գրքի հեղինակ: Շուրջ երկու տարի եղել է Նորվեգիայի գիտության հետազոտական խորհրդի (NAVF) անդամ, ինչպես նաև ներգրավված է Nei til Atomvåpen և Գիտնականների Պագուշովյան շարժման մեջ: Հանդիսանում է Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի անդամ, Նորվեգիայի գիտությունների թագավորական ակադեմիայի և Դանիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ[1]:

Կենսագրություն

Էրիկ Ալֆսենը ծնվել է Օսլոյում, դպրոցի տնօրեն Կնուտ Ալֆսենի (1897–1978) և Հարիթ Հելանդեր Նիլսենի (1901–1991) ընտանիքում: Մագնուս Ալֆսենի թոռն է, նորվեգացի ակադեմիկոս Լարս Վալոյի զարմիկը: Հայրը և պապը եղել են մաթեմատիկայի դասագրքերի հեղինակներ: 1955 թվականին ամուսնացել է քաղաքացիական ծառայող և քաղաքական գործիչ Կարլ Պլատոյի դստեր Էլեն Պլատոյի հետ[1]:

1949 թվականին Էրիկը ընդունվել է Օսլոյի համալսարան, 1954-1955 թվականներին սովորել է Անրի Պուանկարեի անվան ինստիտուտում, 1955 թվականին վերադարձել և գիտությունների թեկնածուի կոչում է ստացել Օսլոյի համալսարանից: Շուրջ երկու տարի եղել է Նորվեգիայի գիտության հետազոտական խորհրդի գիտաշխատող, այնուհետև նշանակվել է Օսլոյի համալսարանի դասախոս: 1961-1962 թվականներին Սիեթլում եղել է այցելու դոցենտ, 1963 թվականից՝ Օսլոյի համալսրանի դոցենտ, 1975-2000 թվականններին՝ պրոֆեսոր:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Laudal, Arnfinn. «Erik Alfsen». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 29 October 2009-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)