«Անի Լորակ»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
|||
Տող 25. | Տող 25. | ||
'''Անի Լորակ''' ({{lang-uk|Ані Лорак}}), իսկական անունը '''Կարոլինա Միրոսլավովնա Կուեկ''', ({{lang-uk|Кароліна Мирославівна Куєк}})։ Ծնվել է [[1978]] թ-ի [[սեպտեմբերի 27]]-ին, [[Կիցման]]ում ([[Ուկրաինա]])։ Ուկրաինական ժողովրդական, էստրադային երգչուհի է։ |
'''Անի Լորակ''' ({{lang-uk|Ані Лорак}}), իսկական անունը '''Կարոլինա Միրոսլավովնա Կուեկ''', ({{lang-uk|Кароліна Мирославівна Куєк}})։ Ծնվել է [[1978]] թ-ի [[սեպտեմբերի 27]]-ին, [[Կիցման]]ում ([[Ուկրաինա]])։ Ուկրաինական ժողովրդական, էստրադային երգչուհի է։ |
||
[[2008]] թվականին մասնակցել է [[Եվրատեսիլ 2008 երգի մրցույթ]]ին որտեղ ներկայացրել է Shady Lady երգը և գրավել 2-րդ հորիզոնականը։ |
|||
== Սկավառակագրություն == |
== Սկավառակագրություն == |
||
Տող 43. | Տող 43. | ||
* Избранное( [[2011 год в музыке|2011]] ) |
* Избранное( [[2011 год в музыке|2011]] ) |
||
= Սինգլեր = |
== Սինգլեր == |
||
* [[1996 год в музыке|1996]] — Хочу летать |
* [[1996 год в музыке|1996]] — Хочу летать |
||
* [[1998 год в музыке|1998]] — Я вернусь |
* [[1998 год в музыке|1998]] — Я вернусь |
||
Տող 88. | Տող 88. | ||
* 2016 — Удержи мое сердце |
* 2016 — Удержи мое сердце |
||
= Անձնական կյանք = |
== Անձնական կյանք == |
||
[[2009]] թ [[Օգոստոս 15]]ին ամուսնացել է ազգությամբ թուրք [[Մուրատ Նալկակիօղլի]]ի հետ։ |
[[2009]] թ [[Օգոստոս 15]]ին ամուսնացել է ազգությամբ թուրք [[Մուրատ Նալկակիօղլի]]ի հետ։ |
||
Տող 139. | Տող 139. | ||
Այն, որ Անի Լորակի անձնական կյանքն ամենաքննարկվող թեմաներից է, հաստատ է: Բայց քիչ չի խոսվում նաև նրա տաղանդի մասին: Այս լայնաժպիտ գեղեցկուհին 5 ոսկե ալբոմ է թողարկել և երկու պլատինե: Անի Լորակը ստացել է նաև «Золотой граммофон» հեղինակավոր մրցանակ, բազմաթիվ տիտղոսներ: '''«Ամեն ինչ դեռ առջևում է: Ես երբեք չեմ սահմանափակվում իմ հաջողություններով, ես գիտեմ, որ կարող եմ ավելին, և դա ինձ առաջ շարժվելու ուժ է տալիս»:''' |
Այն, որ Անի Լորակի անձնական կյանքն ամենաքննարկվող թեմաներից է, հաստատ է: Բայց քիչ չի խոսվում նաև նրա տաղանդի մասին: Այս լայնաժպիտ գեղեցկուհին 5 ոսկե ալբոմ է թողարկել և երկու պլատինե: Անի Լորակը ստացել է նաև «Золотой граммофон» հեղինակավոր մրցանակ, բազմաթիվ տիտղոսներ: '''«Ամեն ինչ դեռ առջևում է: Ես երբեք չեմ սահմանափակվում իմ հաջողություններով, ես գիտեմ, որ կարող եմ ավելին, և դա ինձ առաջ շարժվելու ուժ է տալիս»:''' |
||
= Տեսահոլովակներ = |
== Տեսահոլովակներ == |
||
{| class="wikitable" |
{| class="wikitable" |
||
!Տարի |
!Տարի |
02:51, 15 Օգոստոսի 2016-ի տարբերակ
Անի Լորակ | |
---|---|
Անի Լորակը Եվրատեսիլ 2008 մրցույթի ժամանակ: | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Ані Лорак |
Ի ծնե անուն | Karolina Myroslavivna Kuiek (Кароліна Мирославівна Куєк) |
Նաև հայտնի է որպես | Ani Lorak (Ани Лорак) |
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1978[1][2] (45 տարեկան) Կիցման, Չեռնովցիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Կիցման, Ուկրաինա |
Ժանրեր | Փոփ, Սոուլ, Փոփ ռոք |
Մասնագիտություն | singer |
Գործիքներ | voice |
Գործունեություն | 1996–present |
Լեյբլ | Moon Records, Lavina Music |
Կրթություն | Կիևի ազգային մշակույթի և արվեստի համալսարան |
Ամուսին | Yuriy Falyosa? |
Պարգևներ | |
Կայք | www.anilorak.com |
Ստորագրություն | |
Ani Lorak Վիքիպահեստում |
Անի Լորակ (ուկրաիներեն՝ Ані Лорак), իսկական անունը Կարոլինա Միրոսլավովնա Կուեկ, (ուկրաիներեն՝ Кароліна Мирославівна Куєк)։ Ծնվել է 1978 թ-ի սեպտեմբերի 27-ին, Կիցմանում (Ուկրաինա)։ Ուկրաինական ժողովրդական, էստրադային երգչուհի է։
2008 թվականին մասնակցել է Եվրատեսիլ 2008 երգի մրցույթին որտեղ ներկայացրել է Shady Lady երգը և գրավել 2-րդ հորիզոնականը։
Սկավառակագրություն
- Хочу летать (1996)
- Я вернусь (1998)
- Ангел Мрій Моїх - Dream Angel (1999)
- www.anilorak.com (2000)
- Там, де ты є (2001)
- REMIX Мрій про мене (2003)
- Анi Лорак (2004)
- Smile (2005)
- Розкажи (2006)
- 15 (2007)
- Shady Lady (2008)
- Солнце (2009)
- The Best (2010)
- Избранное( 2011 )
Սինգլեր
- 1996 — Хочу летать
- 1998 — Я вернусь
- 1998 — Мне всё равно
- 2001 — Ангел мрій моїх
- 2003 — Серця не край
- 2003 — Я же говорила
- 2003 — Мрій про мене
- 2004 — Зеркала
- 2004 — Полуднева спека
- 2004 — Три звичних слова
- 2005 — Car Song
- 2005 — Smile
- 2006 — Розкажи (Расскажи)
- 2006 — Верни мою любовь (Վալերիյ Մելաձեյի հետ )
- 2007 — С первого взгляда
- 2007 — Я не буду твоей
- 2007 — Жду тебя
- 2007 — Я стану морем
- 2008 — Shady Lady
- 2008 — Солнце
- 2009 — Птица
- 2009 — А дальше…
- 2009 — Небеса-ладони
- 2009 — С неба в небо
- 2009 — Увлечение (Տիմուր Ռոդրիգեզի հետ)
- 2010 — Для тебя
- 2011 — Спроси
- 2011 — Не дели любовь
- 2012 — Я буду солнцем
- 2012 — Обними меня
- 2012 — Обними меня крепче
- 2013 — Зажигай сердце
- 2013 — Оранжевые сны
- 2013 — Забирай рай
- 2013 — Зеркала (Գրիգորի Լեպսի հետ)
- 2014 — Снится сон
- 2014 — Мальви
- 2014 — Медленно
- 2015 — Корабли
- 2015 — Без тебя
- 2015 — Осенняя любовь
- 2015 — Уходи по-английски (Գրիգորի Լեպսի հետ)
- 2016 — Удержи мое сердце
Անձնական կյանք
2009 թ Օգոստոս 15ին ամուսնացել է ազգությամբ թուրք Մուրատ Նալկակիօղլիի հետ։
Բավականին դժվար մանկություն է ունեցել հետագայում բազմաթիվ մրցանակների և տիտղոսների արժանացած երգչուհի Անի Լորակը: Նրա ծնողները բաժանվել են, երբ Անին դեռ չէր էլ ծնվել: «Ամեն ինչ շատ բարդ էր: Ամուսինս նույնիսկ ծննդատուն չեկավ իմ ու աղջկաս' Կարոլինայի ետևից: Ցավում եմ, որ աղջիկս այդպիսի պայմաններում է ծնվել, երբ իր մայրն անընդհատ ստորացումների էր ենթարկվում հոր կողմից»,- պատմում է Անի Լորակի մայրը' Ժաննա Լինկովան:
Իր եղբոր' Սերգեյի հետ Անին հաճախել է տեղի գիշերօթիկ դպրոցը: «Մայրիկիս աշխատանք էին առաջարկել, և նա չէր կարող հրաժարվել մեր միակ եկամուտից: Ստիպված մեզ տվեց գիշերօթիկ դպրոց: Ամեն ուրբաթ գալիս էր մեր ետևից, մեզ լողացնում էր, կերակրում, հարդարում իմ ու եղբորս մազերը: Շատ էինք կարոտում մայրիկին, բայց ուրիշ ելք չկար»: Գիշերօթիկի երեխաներից բոլորը մեծ խնդիր ունեին' ինտեգրվել մի հասարակություն, որտեղ նրանց ճանաչում են և ընդունում են որպես որբերի: «Ես ուզում էի ինչքան հնարավոր է շուտ ազատվել այդ «գիշերօթիկի աղջիկ» մականունից, որը պարզապես հետապնդում էր ինձ և այդ պատճառով էլ 9-րդ դասարանում ես ինքս վերցրի գործերս տնօրենից և տարա մեկ այլ դպրոց»:
Սակայն դպրոցը փրկություն չէր: Հենց սկզբից սկսվեցին երեխաների կողմից ծաղրանքներն ու արհամարհանքը: Իսկ այդ ամենից փրկում էր նրան միայն տաղանդը' գրելու, երգելու: Նրա շարադրություններն ուսուցիչները բարձրաձայն ընթերցում էին աշակերտների համար: «Ես հիանում էի նրանով, որ ես կարողանում եմ անել այն, ինչ չէր հաջողվում անգամ մեր բակի ամենագեղեցիկ զգեստներն ունեցող աղջիկան կամ ամենահարուստ տղային»:
Երաժշտության հանդեպ Անիի սերը դրսևորվել է դեռևս դպրոցական տարիներից:«Դպրոցական բոլոր միջոցառումներին մասնակցում էի, բեմի վրա ինձ իսկական երգչուհի էի զգում»:
Երբ Կարոլինան 11 տարեկան էր, Աֆղանստանում մահանում է նրա եղբայրը: Այս փաստն իսկապես շատ ծանր է անդրադառնում աղջկա վրա: Անին և Սերգեյը շատ կապված էին միմյանց հետ: «Ես հասկացա, որ մնացի միայնակ: Այդ տարիքում այդպիսի կորուստն ինձ համար կարող էր անդառնալի լինել, բայց չգիտեմ ինչպես, հաղթահարեցի: Իսկ ավելի ճիշտ' գիտեմ ինչպես' երգն օգնեց ինձ»:
1992թ. Կարոլինան մասնակցում է «Նորածաղկունք» մրցույթին և հաղթում: Հենց այստեղ 12-ամյա երգչուհին ծանոթանում է պրոդյուսեր Յուրի Ֆալյոսի հետ և ստորագրում իր առաջին մասնագիտական պայմանագիրը: Պայմանագիրը աղջկա փոխարեն կնքեց մայրը: Այն ժամանակ պրոդյուսերն անգամ գլխի չէր ընկել, որ աղջիկն այդքան փոքր է: Այդ պահից Յուրին և Կարոլինան դարձան անբաժան: Ֆալեսը նրա համար դարձավ և ուսուցիչ, և կոմպոզիտոր, և պրոդյուսեր, և հարազատ մարդ, ով փոխարինեց հորը և մեծ եղբորը:
Շուտով եկավ Կարոլինայի աստղային ժամը: 1995 –ին բոլորը լսեցին և իմացան մի տաղանդավոր աղջնակի մասին' Անի Լորակի, ով մասնակցում է «Ծագող աստղ» նախագծին:
1996-ին Անի Լորակը ձայնագրում է իր առաջին ալբոմը' «Ես կվերադառնամ», որը բավականին մեծ հաջողություն է ունենում հարազատ երկրում:
Նկարահանվում են տեսահոլովակներ, նոր երգեր, որոնք միանգամից հիթ են դառնում և մեծ հաջողություններ բերում Լորակին: Տարեցտարի Լորակը երկրպագուներին ուրախացնում էր իր մեկը մյուսից հաջողված ալբոմներով:
Շուտով Յուրին' ամուսնացած տղամարդ, երկու երեխաների հայր, խոստովանում է աղջկան իր զգացմունքների մասին: Անի Լորակը զգում էր, որ Յուրին իրեն է տրամադրել իր ամբողջ կյանքը, ամբողջովին նվիրվել է Լորակի կարիերային և հաջողությանը: Չնայած 18 տարվա տարիքային տարբերությանը' փոխադարձ սիրով է պատասխանում Յուրիի զգացմունքներին:
Նրանք սկսում են միասին ապրել: Յուրին բաժանվում է կնոջից և ամբողջովին նվիրվում Լորակին: Անի Լորակը հստակ քայլերով շարժվում է առաջ և ռեկորդային տարիքում' 20 տարեկանում, դառնում Ուկրաինայի վաստակավոր արտիստ: Նրա երգերը դառնում են հիթեր, նրան կարելի էր տեսնել յուրաքանչյուր համերգին: Լորակի ալբոմները վաճառվում են անհավանական քանակությամբ: Նրա ճանաչվածությունն աճում է օր օրի:
Իսկ այ անձնական կյանքում սկսվում են ճգնաժամային օրեր: 21-ամյա գեղեցկուհին մինչև ականջների ծայրը սիրահարվում է հայտնի ֆուտբոլիստ Սերգեյ Ռեբրովին, որը դատարկ հույսեր էր տալիս Լորակին: «Նա հայտնի էր, գեղեցիկ, խելացի և ինչպես հետո պարզվեց' խորամանկ: Իսկ ես աղջնակ էի, որին կարելի էր խաբել անգամ մի ռոմանտիկ նամակով»: Ֆուտբոլիստն ամուսնացած էր, բայց անվերջ խոստանում էր, որ դա ժամանակավոր է և որ շուտով գալու է Անիի ետևից: Իսկ Յուրի Ֆալեսը հասկանում էր, որ Կարոլինան սիրահարված է, և նախընտրում է ազատ թողնել նրան:
Սակայն որոշ ժամանակ անց Անի Լորակը հոգնում է խաբվածի կարգավիճակում լինելուց և վերադառնում է Յուրիի մոտ: Սակայն նախկին հարաբերությունները վերականգնել չի հաջողվում: Զույգը մեկընդմիշտ բաժանվում է:
Սակայն Լորակի հաջողությունները չեն ավարտվում Յուրիից հետո: Հակառակը' Անի Լորակը մասնակցում է Եվրատեսիլ 2008-ին, որտեղ գրավելով երկրորդ հորիզոնականը' գրավում է նաև եվրոպական հանդիսատեսի համակրանքն ու ուշադրությունը: Լորակին համագործակցություն են առաջարկում մի շարք ընկերություններ' շահավետ պայմանագրերով: Լորակը դառնում է մի քանի կոսմետիկական ընկերությունների պաշտոնական դեմքը:
Երկար ժամանակ Կարոլինայի անձնական կյանքում ոչ մի իրադարձություն տեղի չի ունենում: Նրա մայրը' Ժաննան, անհանգստանալով աղջկա ապագայի համար, հարցազրուցներից մեկում ասում է. «Այն, որ իմ աղջիկը մինչև այժմ չի ամուսնացել, ես պատճառաբանում եմ նրա դառը մանկությամբ: Նա չի տեսել տղամարդու հոգատարություն, նա միայն կռիվ ու վեճ է տեսել: Նրան դժվար է վստահել տղամարդուն»:
Բայց իրադարձությունները շատ սպասել չեն տալիս: 6 տարի առաջ Անի Լորակը Թուրքիայում հանգստանալիս ծանոթանում է մի համակրելի երիտասարդի հետ: Նրանք շփվում են երկուսի համար էլ օտար' անգլերեն լեզվով: Սակայն լեզվի օտարությունը բոլորովին չի խանգարում զգալ, որ միմյանց առաջ հոգով շատ մոտ մարդիկ են կանգնած: Երիտասարդը հյուրանոցի աշխատող Մուրատ Նալչաջիօղլուն էր: Խոսակցություններից մեկի ժամանակ Մուրատը հրավիրում է Անիին հյուրանոցում երգելու, իսկ վերջինս ժպտալով պատասխանում է, որ իր երգը շատ թանկ արժի: «Հաջորդ օրը ես իմացա, որ մեր հյուրանոցում մի ուկրաինուհի է երգելու այդ օրը: Երբ տեսա Կարոլինային, երկուսս էլ ժպտացինք, ինքնըստինքյան մտերմություն առաջացավ»,-ասում է Մուրատը:
Երբ Անին մեկնում է Թուրքիայից, նրանք շարունակում են շփվել նամակագրությամբ: «Ես անհամբեր սպասում էի նրա նամակներին, զանգերին: Բայց որոշ ժամանակ անց ես հասկացա, որ մեր ճանապարհները հազիվ թե երբևէ խաչվեն, մենք այնքան տարբեր ենք: Ինչու զուր հույսեր տալ և հետո տառապել: Եվ ես որոշեցի չպատասխանել այլևս»:
Ուղիղ մեկ տարի անց Անին որոշում է տեսահոլովակ նկարահանել հենց նույն հյուրանոցում, որտեղ աշխատում է Մուրատը: Հանդիպումն այնքան ջերմ է ստացվում, որ զույգն անմիջապես հասկանում է, որ իրենց միությունից խուսափելն անհնար է:
Զույգն ուղևորվում է Փարիզ' նշելու Անիի ծննդյան տարեդարձը' Մուրատի առաջարկով: Մուրատն այնպիսի աննկարագրելի երեկո է պարգևում սիրելիին, որ Կարոլինան մինչ օրս բոլոր հարցազրույցներում պատմում է, որ իր ամենաերջանիկ օրն էր դա:
«Մենք տարբեր երկրներից ենք, տարբեր մշակույթների կրող: Մարդիկ մտածում էին, որ Կովկասի տաքարյուն երիտասարդը չի կարող համակերպվել երգչուհու կյանքի, ազատ ապրելակերպի, հագուկապի հետ: Բոլորը գուշակում էին մեր մոտակա բաժանությունը: Բայց մեր սերն ավելի ուժեղ գտնվեց: Մենք հաղթահարեցինք բոլոր խնդիրները: Ես պարզապես երջանիկ եմ, իսկ Մուրատին սիրում եմ ամեն ինչից առավել»:
Լորակը պատմում է, որ դժվարություններ իհարկե շատ են եղել ընտանիքում' կապված իր աշխատանքային գրաֆիկի հետ: Սակայն ամեն ինչից վեր թե Մուրատը, թե Անի Լորակը դասել են սերը, որը ստիպում է հաճախ համակերպվել շատ բաների հետ, որոնք կարող են անգամ հաճելի չլինել: Ռուսական մամուլն իսկապես չի հոգնում այս զույգին բաժանել-միացնելով, սակայն վերջերս Լորակը հայտարարեց,որ ոչ մի լուրջ խնդիր իրենք չունեն, և որ խոսակցություններն իրենց վատ հարաբերությունների մասին միայն չարախոսություններ են:
2011թ. հունիսի 9-ին Մուրատն ու Անի Լորակը դառնում են ծնողներ:
Փոքրիկ Սոֆյան ամբողջովին փոխում է թե մայրիկի, թե հայրիկի կյանքը: «Երբեք չեմ ափսոսում այն ժամանակը, որ ամբողջովին նվիրել եմ փոքրիկիս' երկար դադար տալով ստեղծագործական կյանքում: Առաջին հերթին ես մայր եմ, ես պետք է կրծքով կերակրեի փոքրիկիս, պետք է ամեն վայրկյան նրա կողքին լինեի, այդ պատճառով էլ ես ժամանակավորապես հրաժարվեցի բեմից: Հիմա նա ինձ համար ամենակարևորն է»:
Այն, որ Անի Լորակի անձնական կյանքն ամենաքննարկվող թեմաներից է, հաստատ է: Բայց քիչ չի խոսվում նաև նրա տաղանդի մասին: Այս լայնաժպիտ գեղեցկուհին 5 ոսկե ալբոմ է թողարկել և երկու պլատինե: Անի Լորակը ստացել է նաև «Золотой граммофон» հեղինակավոր մրցանակ, բազմաթիվ տիտղոսներ: «Ամեն ինչ դեռ առջևում է: Ես երբեք չեմ սահմանափակվում իմ հաջողություններով, ես գիտեմ, որ կարող եմ ավելին, և դա ինձ առաջ շարժվելու ուժ է տալիս»:
Տեսահոլովակներ
Տարի | Տեսահոլովակ | Ալբոմ |
---|---|---|
1996 | «Боже мой» | «Хочу летать» |
1997 | «Я вернусь» | «Я вернусь» |
«Манекенщица» | ||
1998 | «О, моя любов» | |
1999 | «Считалочка» | |
«Чужой город» | ||
2000 | «Зеркала» | «www.anilorak.com» |
2001 | «Поцiлуй» | «Там, де ти є…» |
«Полуднева спека» | ||
2002 | «Там, де ти є…» | |
2003 | «Мрiй про мене» | «REMIX Мрій про мене» |
«Мої бажання» | ||
2004 | «Три звичних слова» | «Ани Лорак» |
«A little shot of love» | «Smile» | |
2005 | «Smile» | |
«Car Song» | ||
2006 | «100 kisses» feat. Александр Пономарёв | |
«Розкажи…» | «Розкажи…» | |
«Верни мою любовь» feat. Валерий Меладзе | «15» | |
2007 | «С первого взгляда» | |
«Я с тобой» | ||
2008 | «Я стану морем» | |
«Shady Lady» | «Shady Lady», «Солнце» | |
«Солнце» | «Солнце» | |
2009 | «А дальше» | |
«Увлечение» feat. Тимур Родригез | «Избранное» | |
2010 | «Небеса-ладони» | «Солнце» |
2011 | «Для тебя» | «Избранное», «Зажигай сердце» |
«Спроси» | «15» | |
2012 | «Обними меня» | «Зажигай сердце» |
«Обними меня крепче» | ||
«Зажигай сердце» | ||
2013 | «Оранжевые сны» | |
«Забирай рай» | TBA | |
«Зеркала» feat. Григорий Лепс | ||
2014 | «Снится сон» | |
«Мальви» | ||
«Медленно» | ||
2015 | «Корабли» | |
«Осенняя любовь» | ||
2016 | «Удержи мое сердце» | |
«Уходи по-английски» |
Հղումներ
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.