«Աբու Թամմամ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
clean up, փոխարինվեց: → (12) oգտվելով ԱՎԲ
չ (→‎top: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: և , ն → և, ն oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: → (12) oգտվելով ԱՎԲ)
| վախճանի վայրը = [[Մոսուլ]], <br />{{Դրոշավորում|Աբբասյան խալիֆայություն}} (այժմ՝[[Իրաք]])
}}
'''Աբու Թամմամ''' (788-845 (188 - 231 հիջրա)), ամբողջական անունը՝ {{lang-ar|حبيب بن أوس بن الحارث الطائي}}, (''Հաբիբ իբն Աուս իբն ալ-Հարիս ալ-Տայի''), [[արաբ]] ականավոր [[պոետ]] և [[բանասեր]], արաբական անտալոգիաների ժանրի ստեղծողներից մեկը։ Նրա կյանքի մասին բավականին ամբողջական տեղեկություն կա բանասեր և [[պատմաբան]] [[Աբու Բաքր աս-Սուլի]]ի ( մահացել է [[946]] թվականին) «Տեղեկություններ Աբու Թամմամի մասին » աշխատության մեջ։ Ինչպես նաև, նրա մասին տեղեկություններ կան հայտնի «Երգերի գրքում»։
 
== Վերադարձ դեպի հնություն շարժումը ==
«Վերադարձ դեպի հնություն» շարժման ականավոր ներկայացուցիչներից են '''Աբու Թամմամը''' և [[ալ-Բուհթուրի]]ն։
 
Աբու Թամմամը ծնվել է [[Դամասկոս]]ի մոտ գտնվող [[Ջասիմ]] քաղաքում՝ [[հույն|հունական ծագմամբ]] [[Քրիստոնյա|քրիստոնեական]] ընտանիքում։ Քաղաքում կանգնեցված է նրա արձանը։ Մանկությունն անցկացրել է Դամասկոսում, որտեղ իր հայրը՝ Տադուսը, ուներ գինետուն։ Հետագայում ապագա պոետը ընդունում է [[իսլամ]]։ Իսլամ ընդունելուց հետո նա ամեն առիթով բացահայտ ընդգծում էր իր հավատարմությունը իսլամին և անգամ արաբական տոհմածառ է ստեղծում՝ ասելով, որ պատկանում է թայ ցեղին։
 
== Ստեղծագործություններ ==
[[Պատկեր:Աբու Թամմամ.jpg|մինի|ձախից|Աբու Թամմամի արձանը Ջասիմում, այժմ՝ քանդված]]
Առաջին բանաստեղծական փորձերը հաջողության չեն հասել։ Սակայն շուտով [[ալ-Մուտասիմ]] խալիֆը նրան հրավիրում է պալատ, և Աբու Թամմամը դառնում է պալատական ձոներգու։ Ըստ աղբյուրների՝ Աբու Թամմամը գոռոզ էր, սնափառ, շահամոլ, կոպիտ, մշտապես ընդգծում էր իր հավատարմությունը իսլամին ու արաբական ավանդույթներին, որի համար էլ սիրում էր հագնել բեդվինական հագուստ։ Նախաիսլամական պոետների նման նա միշտ իր մոտ [[ռավի]] էր պահում լսարանի ծաղրից խուսափելու համար, քանզի շատ վատ ձայն ուներ։
 
Նա թողել է տարբեր ժանրերի բազմաթիվ ստեղծագործություններ, հատկապես [[մադհ]]եր( ձոներ նվիրված նշանավոր ազդեցիկ մարդկանց, {{lang-ar|مدح}})։ Նա հայտարարում էր. «Ես գովերգում եմ իմ ներբողներում ղեկավարներին ,բայց ոչ երբեք հասարակ մարդկանց» ։
Իր մադհերում Աբու Թամմամը չի մոռանում իր սեփական քաջագործությունների մասին։ Այսինքն իր մադհերում կա նաև [[ֆախր]] (ինքնագովերգում)։ Նա ապրում էր քաղաքում և շատ աղոտ պատկերացում ուներ բեդվինական կյանքի և անապատի մասին, սակայն շատ վարպետորեն էր նկարագրում դրանք։ Նրա ստեղծագործությունները ընթերցողին տանում են խոր անցյալ, գցում նրան հին բեդվիանական միջավայր։ Աբու Թամմամի մադհերի շատ տողեր տեքստաբանորեն համարյա համընկնում են նախաիսլամական պոետների առանձին ստեղծագործությունների տողերի հետ։ Չնայած հին ավանդույթին հետևելուն՝ Աբու Թամմամի պոեզիան, այնուամենայնիվ, նոր է ձևով, բառապաշարի հարստությամբ, պատկերավորման միջոցների բարդությամբ։ Նա վերջապես հաղթահարեց [[կասիդա]]յի բեյթերի անջատվածությունը և նրա կասիդաներն ավելի ամբողջական են, ու իմաստներով ավելի կապակցված են մասերը։ Հենց այս հատկանիշներով է, որ նա տարբերվում է իր ժամանակակից բանաստեղծներից։
[[Պատկեր:The Jupiter temple in Damascus.jpg|մինի|աջից|Հին Դամասկոս]]
Աբու Թամմամը գրել է նաև [[ռիսա]]ներ և [[հիջա]]ներ, որոնք հիմնականում ավանդական են։ Իր կասիդաներում կա նաև [[նասիբ]]ը ,որը հիմնականում գրված է, որովհետև դասական կասիդայի կառուցվածքն է պահանջում, որ բոլոր ժանրերը պետք է լինեն. [[նասիբ]], [[վասֆ]], [[մադհ]], [[ֆախր]]։
1 105 242

edits

Նավարկման ցանկ