«Պեմզա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Ապարներ, ավելացվեց Կատեգորիա:Մագմատիկ ապարներ ՀոթՔաթ գործիքով |
չ +անավարտ։ Special:Permalink/4212167#Անավարտի կաղապար, մաս N oգտվելով ԱՎԲ |
||
Տող 11. | Տող 11. | ||
[[Կատեգորիա:Մագմատիկ ապարներ]] |
[[Կատեգորիա:Մագմատիկ ապարներ]] |
||
{{Stub}} |
09:34, 13 Հունիսի 2016-ի տարբերակ
Պեմզա, (լատին․՝ pumex` փրփուր), չեչաքար, թեթև (ջրում չսուզվող), խիստ ծակոտկեն հրաբխային ապար՝ սովորաբար սիլիկաթթվի բարձր պարունակությամբ։ Ծավալային կշիռը 0, 3-0, 6 գ/սմ³ է, գույնը՝ սպիտակ, բաց մոխրագույն, դեղին, դարչնագույն։
Առաջացում
Առաջանում է գազով հագեցած մածուցիկ մագմաներից, որոնցում ժայթքման ժամանակ ճնշման անկման հետևանքով գազերը խիստ ընդարձակվում են, և լավան վերափոխվում է սպունգանման զանգվածի։
Հայաստանում
ՀՀ հարուստ է պեմզայի հանքավայրերով (Պեմզաշեն, Անիպեմզա, Իրինդ գյուղեր)։ Օգտագործվում է որպես լցանյութ՝ պեմզաբետոնի, և հղկանյութ՝ ռետինի, պլաստմասսաների, դիմահարդարման միջոցների արտադրության մեջ և արդյունաբերության այլ ճյուղերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |