«Կցական լեզուներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 10. Տող 10.


[[Կատեգորիա:Ձևաբանություն]]
[[Կատեգորիա:Ձևաբանություն]]


{{Stub}}

10:38, 12 Հունիսի 2016-ի տարբերակ

Կցական լեզուներ (լատին․՝ agglutinatio — կցում բառից), ձևաբանական դասակարգման մեջ լեզուների տիպ, որոնցում բառի քերականական ձևերը կազմվում են մեկական քերականական կարգ արտահայտող առանձին մասնիկներով։

Կցական են թյուրքական, ուգրո-ֆիննական, տունգուս-մանշուրական, դրավիդյան լեզուները, կորեերենը, ճապոներենը, աֆրիկյան որոշ լեզուներ։

Կցական լեզուներ հակադրվում են թեքական լեզուներին, թեև կցական լեզուներում կան նաև թեքականության որոշ տարրեր (ֆիններենում, ուդմուրտերենում), իսկ թեքական լեզուներում նկատվում է կցականություն։ Գերազանցապես կցական լեզու է նաև ժամանակակից հայերենը (օրինակ, սեղաններին), որը, սակայն, ունի թեքականության որոշ տարրեր, ի տարբերություն հին հայերենի (գրաբարի), որը գերազանցապես թեքական լեզու է։

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 702