«Գրիգոր Մանուչարյանց»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Այլ կիրառումներ|Մանուչարյանց (այլ կիրառումներ)}} |
{{Այլ կիրառումներ|Մանուչարյանց (այլ կիրառումներ)}} |
||
{{Անձ}} |
|||
'''Գրիգոր Մանուչարյանց''' ([[1773]], գյուղ [[Հախում (գյուղ)|Հախում]], ՀԽՍՀ [[Շամշադինի շրջան]]- [[1846]], Հախում), հայ ազատագրական շարժման գործիչ, [[արքեպիսկոպոս]]։ |
'''Գրիգոր Մանուչարյանց''' ([[1773]], գյուղ [[Հախում (գյուղ)|Հախում]], ՀԽՍՀ [[Շամշադինի շրջան]]- [[1846]], Հախում), հայ ազատագրական շարժման գործիչ, [[արքեպիսկոպոս]]։ |
||
17:19, 14 հունվարի 2016-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուչարյանց (այլ կիրառումներ)
Գրիգոր Մանուչարյանց | |
---|---|
Ծնվել է | 1773[1] |
Ծննդավայր | Վարագավան, Քարթլի-Կախեթի թագավորություն[1] |
Մահացել է | 1846[1] |
Մահվան վայր | Վարագավան, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Քարթլի-Կախեթի թագավորություն |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի[1] |
Կրթություն | Վարագավանքի դպրոց[1] |
Մասնագիտություն | քահանա |
Գրիգոր Մանուչարյանց (1773, գյուղ Հախում, ՀԽՍՀ Շամշադինի շրջան- 1846, Հախում), հայ ազատագրական շարժման գործիչ, արքեպիսկոպոս։
Կենսագրություն
Կրթությունն ստացել է Նոր Վարագավանքի վարժարանում։ Հայ ժողովրդի ազատագրումը կապելով Ռուսաստանի օգնության հետ՝ առաջին ռուս-պարսկական պատերազմի (1804-13 թթ.) ժամանակ Ղազախի և Շամշադինի հայ երիտասարդներից կազմել է 500 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատ և մասնակցել ռազմական գործողություններին։ Մանուչարյանցի ջոկատը աչքի է ընկել ռուսական զորքերի երևանյան առաջին (1804 թ.), երկրորդ (1808 թ.) արշավանքներում և հատկապես Նախիջևանի գրավման (1808 թ. նոյեմբեր) ժամանակ, որոնց համար պարգևատրվել է Սբ. Գեորգի IV աստիճանի, Սբ. Վլադիմիրի և Սբ. Աննայի շքանշաններով։ Երկրորդ ռուս-պարսկական պատերազմում (1826-28 թթ.) Մանուչարյանցի ջոկատը պաշտպանել է Լոռի-Փամբակի, Դիլիջանի և Ղազախ-Շամշադինի բնակչությանը, ճնշել Բորչալուի խաների ու աղալարների հրահրած խռովությունը, պաշտպանել ռազմաստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհները, ապահովել ռուսական բանակին պարենի և զինամթերքի մատակարարումը են։ 1826 թվականի ամռանը Մանուչարյանցի ջոկատը հաղթական կռիվներ է մղել Զուրաբ խանի և Պարսկաստանի կողմն անցած վրաց արքայորդի Ալեքսանդրի զորքերի դեմ։ Մասնակցել է նաև Երևանի խանի զորքերի դեմ մարտերին և Երևանի գրավմանը։ Մանուչարյանցի նախաձեռնությամբ և ջանքերով Շամշադինի գյուղացիները ազատվել են խանաբեկական կախումից և ճանաչվել պետական գյուղացիներ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Մանուչարյանցը վերադարձել է հայրենի գյուղ։ Ղեկավարել է Նոր Վարագա վանքի վերանորոգման աշխատանքները, բացել ծխական դպրոց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |