«Ծաղկած փշալարեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (15)
Տող 12. Տող 12.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
== Աղբյուրներ ==
*Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988։
{{վիքիքաղվածք}}
{{վիքիքաղվածք}}



17:04, 23 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Ծաղկած փշալարեր, Գուրգեն Մահարու ինքնակենսագրական վիպակներից։ Առաջին անգամ տպագրվել է 1971-72 թվականներին Բեյրութում Ա. Ծառուկյանի «Նաիրի» շաբաթաթերթում։ Առանձին գրքում հրատարակվել է դարձյալ Բեյրութում 1986 թվականին։

Նախապատմություն

Գուրգեն Մահարու բազմաթիվ ստեղծագործություններ ինքնակենսագրական բնույթի են։ Նրա «Մանկություն» (1928), «Պատանեկություն» (1929-1930), «Երիտասարդության սեմին» (գրվել է 1952-1955 թվականներին` երկրորդ աքսորի տարիներին) եռագրությունն արտացոլում է հեղինակի կյանքը մինչ 1920 թվականը։ «Երիտասարդություն» վեպը պիտի արտացոլեր 1920-1936 թվականների իրադարձությունների շղթան։ Վեպը գրվել է 1968 թվականին, սակայն մնացել է կիսատ։ «Ծաղկած փշալարեր» վիպակը կոչված էր շարունակելու հեղինակի կենսապատումը սկսած 1936 թվականից և հասցներ մինչև 1947 թվականը` ընդգրկելով գրողի առաջին աքսորի տարիները։

Իր կյանքի այս հնգապատումի գրված էջերով Գուրգեն Մահարին վերակենդանացնում է հանրային, ազգային, քաղաքական, մշակութային իրադարձությունների բարդ պայմաններում մարդկային սերունդներին վիճակված մի ամբողջ ժամանակաշրջանի որքան անձնական, նույնքան էլ անանձնական կյանքի հավաստի պատմությունը։ Անմռունչ, ինքնակեղեքման գնով վերականգնված մի այդպիսի անխարդախ վավերագիր է «Ծաղկած փշալարեր» վիպակը[1]։

Սյուժե

1936 թվականին Գուրգեն Մահարուն ձերբակալում են։ Երկու տարի անց երեք րոպեանոց դատավարության արդյունքում նրան դատապարտում են 10 տարվա ազատազրկման ու աքսորում։

Աքսորի տարիներին Մահարին աշխատել է բրուտանոցում։ Նրա հետ աշխատում են Աշոտ դային, լիտվացի Իոնասը, ադրբեջանցի նախկին կառապան Մամոն, Բեռլինի նկարչական ակադեմիայի նախկին ուսանողուհի, քանդակագործ Լյուդմիլա Շարթը և այլք։

Ծանոթագրություններ

  1. Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 4:
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են