«Արմեն Խանդիկյան»–ի խմբագրումների տարբերություն
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (9) oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 61. | Տող 61. | ||
* ՀՀ [[Մովսես Խորենացու մեդալ|«Մովսես Խորենացի» մեդալ]], 1997 |
* ՀՀ [[Մովսես Խորենացու մեդալ|«Մովսես Խորենացի» մեդալ]], 1997 |
||
* [[ՀՀ ժողովրդական արտիստ]], 2005 |
* [[ՀՀ ժողովրդական արտիստ]], 2005 |
||
* [[Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ|ՀՀ Պետական մրցանակ]], |
* [[Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ|ՀՀ Պետական մրցանակ]], 2011 <ref>[http://www.president.am/hy/decrees/item/695/Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին]</ref> |
||
* «Լավագույն ռեժիսոր» ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2012 |
* «Լավագույն ռեժիսոր» ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2012 |
||
15:06, 8 Հուլիսի 2015-ի տարբերակ
Արմեն Խանդիկյան | |
---|---|
Ծնվել է | 1946 սեպտեմբերի 18 |
Ծննդավայր | Բեյրութ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Ամուսին | Տաթևիկ Ղափլանյան Գոհար Իգիթյան |
Պարգևներ | ՀՀ ժողովրդական արտիստ |
Արմեն Սամվելի Խանդիկյան (1946, սեպտեմբերի 18, Բեյրութ), հայ բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ (2005)։
Կենսագրություն
Արմեն Խանդիկյանը ծնվել է 1946 թվականին, Բեյրութում։ 1947 թվականին հայրենդարձել է։ 1965-1970 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։ 1968 թվականին ընդունվել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն` որպես դերասան։ 1972 թվականին բեմադրել է առաջին ներկայացումը` Ժ. Անույի «Ուղևորն առանց ծանրոցի»։ 1985 թվականին Մոսկվայի Մոսսովետի թատրոնում բեմադրել է Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» ներկայացումը։ 1986 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարն է։ 1988 թվականին Մոսկվայում «Ավտոբուս» ներկայացման համար արժանացել է «Լավագույն ռեժիսուրա» մրցանակին։ 2002 թվականին բեմադրություններ է արել Մեծ Բրիտանիայի Բրիստոլ թատրոնում («Մոռանալ Հերոստրատին»)[1][2][3]։
Կինոնկարներ
Ֆիլմ | Տարեթիվ |
---|---|
«Ուղևորն առանց ծանրոցի» | 1972 |
«Փոքրիկ ողբերգությունները» | 1985 |
«Ավտոբուս» | 1988 |
«Մոռանալ Հերոստրատին» | 2002 |
Դերեր
Էդուարդ | «Սեր և ծիծաղ» |
Հենրի | «Հենրի վեցերորդ» |
Նիկո | «Ատամնաբույժն արևելյան» |
Մրցանակներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1990
- ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ, 1997
- ՀՀ ժողովրդական արտիստ, 2005
- ՀՀ Պետական մրցանակ, 2011 [4]
- «Լավագույն ռեժիսոր» ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2012
Ընտանիք
- Եղբայրը՝ Տիգրան Լևոնյան
- Կինը՝ Տաթևիկ Ղափլանյան
- Կինը՝ Գոհար Իգիթյան
Մեջբերումներ Արմեն Խանդիկյանից
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Արմեն Խանդիկյանի կենսագրությունը AV Production կայքում
- ↑ Արմեն Խանդիկյանի մասին ԵԴԹ կայքում
- ↑ Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին