«Ուզբեկներ»–ի խմբագրումների տարբերություն
չ կետադրական |
No edit summary |
||
Տող 14. | Տող 14. | ||
|քանակ2 = 10 մլն 569 հազար |
|քանակ2 = 10 մլն 569 հազար |
||
|լեզու = [[Ուզբեկերեն]] |
|լեզու = [[Ուզբեկերեն]] |
||
|հավատք = [[ |
|հավատք = ս[[Սուննի իսլամ]] |
||
|բարեկամ =[[Թուրքմեններ, Կիրգիզներ, Ղազախներ]] |
|բարեկամ =[[Թուրքմեններ, Կիրգիզներ, Ղազախներ]] |
||
|ծագում=[[Կենտրոնական Ասիա]]յում |
|ծագում=[[Կենտրոնական Ասիա]]յում |
||
Տող 24. | Տող 24. | ||
== Լեզու և կրոն == |
== Լեզու և կրոն == |
||
Խոսում են [[ուզբեկերեն]]։ Հավատացյալները սուննի |
Խոսում են [[ուզբեկերեն]]։ Հավատացյալները սուննի մուսուլմաններ են։ |
||
== Մարդաբանակ գծեր == |
== Մարդաբանակ գծեր == |
21:38, 14 Մայիսի 2015-ի տարբերակ
Ուզբեկներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | ||||||
14.000.000 | ||||||
Բնակեցում | ||||||
| ||||||
Լեզու(ներ) | ||||||
Ուզբեկերեն | ||||||
Հավատք(ներ) | ||||||
սՍուննի իսլամ | ||||||
Բարեկամական էթնիկ խմբեր | ||||||
Թուրքմեններ, Կիրգիզներ, Ղազախներ | ||||||
Ծագել են | ||||||
Կենտրոնական Ասիայում |
Ուզբեկներ (ինքնանվանումը՝ ուզբեկ), ազգ ԽՍՀՄ-ում, Ուզբեկներ ԽՍՀ հիմնական բնակչությունը։
Բնակչություն
Ընդհանուր թիվը ԽՍՀՄ-ում՝ 14 մլն (1983), Ուզբեկներ ԽՍՀ-ում ապրում է 10 մլն 569 հազար (1979, հանրապետության բնակչության 68,7%-ը), 873 հազար՝ Տաջիկներ ԽՍՀ-ում, 426 հազար՝ Կիրգիզներ ԽՍՀ-ում, 263 հազար՝ Ղազախներ ԽՍՀ-ում, 234 հազար՝ Թուրքմեններ ԽՍՀ-ում։ ԽՍՀ-ից դուրս 1,5 մլն Ուզբեկներ բնակվում են Աֆղանստանում, մոտ 13 հազար՝ ՉԺՀ-ի արմարևմտյան շրջանների որոշ քաղաքներում։
Լեզու և կրոն
Խոսում են ուզբեկերեն։ Հավատացյալները սուննի մուսուլմաններ են։
Մարդաբանակ գծեր
Ուզբեկներ ԽՍՀ տարածքում հնում բնակվել են եվրոպեոիդ մարդաբանական տիպին պատկանող իրանալեզու ժողովուրդներ ու ցեղեր (սողդիացիներ, խորեզմցիներ, բակտրիացիներ, ֆերգանացիներ և սակա-մասսագետներ)։
Պատմություն
Մ․ թ․ 1-ին հազարամյակի կեսին Կենտրոնական Ասիայից սկսել են Միջինասիական միջագետք թափանցել մոնղոլոիդ մարդաբանական տիպին պատկանող թյուրքալեզու որոշ ցեղախմբեր։ Այդ հոսքն ուժեղացել է 6-րդ դարի 2-րդ կեսից, երբ Միջին Ասիան մտել է Թյուրքական խաքանության կազմի մեջ։ Հետագա դարերում թյուրք, որոշ ցեղեր աստիճանաբար անցել են նստակեցության և միաձուլվել իրանալեզու ժողովուրդներին, մնացածները շարունակել են վարել վաչկատուն կյանք՝ պահպանելով տոհմացեղային ավանդույթները։ Միջինասիական միջագետքը Կարախանյանների պետության մեջ մտնելու ժամանակաշրջանում (11-12-րդ դարեր) այնտեղ հաստատված թյուրքալեզու ցեղերի հիման վրա սկսվել է ուզբեկ, ժողովրդի կազմավորումը։
13-րդ դարում թաթար-մոնղոլների նվաճումների հետևանքով Միջինասիական միջագետքում հաստատվել են թուրքական և մոնղոլական նոր ցեղեր։ Ուզբեկների՝ որպես ժողովրդի կազմավորումը, հիմնականում տեղի է ունեցել դեշտ-ի ղփչաղ կամ ուզբեկ կոչվող թուրք, ցեղերի զանգվածային ներթափանցումից (15-րդ դարի վերջ - 16-րդ դարի) հետո։
20-րդ դարի սկզբին Ուզբեկների կազմում առկա էին ազգագրության 3 մեծ խմբեր՝ երկրագործությամբ, արհեստներով ու առետրով զբաղվող նստակյացներ, նախամոնղոլական և ետմոնղոլական ժամանակներում հաստատված թյուրք, խաշնարած ցեղերի հետնորդներ, որոնց մեծամասնությունը պահպանում էր «թյուրք» ինքնանվանումը, և 15-16-րդ դարերում դեշտ-ի ղփչաղ ուզբեկ, ցեղերի սերունդներ։ Ուզբեկ, ցեղերի անցումը նստակեցության սկսվել է 15-րդ դարում և ավարտվել 20-րդ դարի սկզբին։
1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության նախօրյակին դեռես ավարտված չէր ուզբեկ, բուրժուական ազգի ձեավորումը։ Սովետականկարգերի պայմաններում Ուզբեկներ ձեռք բերեցին իրենց ազգային պետականությունը (Ուզզբեկներ ԽՍՀ) և ձևավորվեցին իբրև սոցիալիստական ազգ, հաղթահարեցին տնտեսական և մշակութային հետամնացությունը, մեծ հաջողությունների հասան գիտության և արվեստի զարգացման բնագավառներում։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին։
Տես նաև
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |