«Էդիկ Մինասյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 40. Տող 40.


==Պարգևներ==
==Պարգևներ==
*Լեռնային Ղարաբաղի ազատության համար մեդալ
* Լեռնային Ղարաբաղի ազատության համար մեդալ
*ՀՀ վարչապետի հուշամեդալ (2014):
* ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2014
*[[Մովսես Խորենացու մեդալ]] (2014):
* [[Մովսես Խորենացու մեդալ]], 2014


== Երկեր ==
== Երկեր ==

05:29, 27 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Էդիկ Գարեգինի Մինասյան
Ծնվել է1956, հունիսի 27
ԾննդավայրՈսկեթաս, Արագածոտնի մարզ
Քաղաքացիություն Հայաստան
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2003) և պրոֆեսոր (2005)
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
և Հայաստանի վարչապետի հուշամեդալ

'Էդիկ Գարեգինի Մինասյան (1956, հունիսի 27, Ոսկեթաս, Արագածոտնի մարզ), պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2005

Կենսագրություն

1974 - 1979 թթ.սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1979 - 1983 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1979-1982 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի օգնական, 1982-1985 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ԽՄԿԿ պատմության ամբիոնի դասախոս, 1986-1987 թթ. արտասահմանյան քաղաքացիների ֆակուլտետի ավագ դասախոս, 1987- 1994 թթ. հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ, դոցենտ, 1994-2005 թթ. Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, 1999 - 2009 թթ. Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2005 թվականից` Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, 2009 թվականից` ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան։ Խնուս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին կից հայոց պատմության գծով գիտական խորհրդի նախագահի տեղակալը[1], «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիրը[2]։

Մասնագիտական անդամակցություն

  • «Հայագիտության հարցեր» գիտական հանդես խմբագրական խորհրդի անդամ
  • «Հայկական բանակ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
  • «Նոր-Դար» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
  • 2002 թվականից Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ

Գործունեություն

Աշխատանքները վերաբերում են հայոց պատմության նորագույն շրջանի հարցերին, դիվանագիտության պատմությանը։ Հեղինակ է «Հայոց պատմությանհիմնահարցեր» (2000), համահեղինակ` «Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում» (18-19-րդ դարեր), 2005, բուհական, դպրոցական 8-րդ դասարանի դասագրքրի և «Հայոց պատմություն» ակադեմիական քառահատորյակի[3]։

Պարգևներ

Երկեր

  • Ագրոարդյունաբերական ինտեգրացիայի դերը բանվոր դասակարգի, գյուղացիության և մտավորականության դաշինքի ամրապնդման գործում, Ե., 1987։[4]
  • Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1990-2003 թվականներին, Ե., 2003։
  • Է. Գ. Մինասյան , Ռուսաց դիվանագիտությունը միջազգային հարաբերությունների համակարգում (XVIII - XIX դդ.) | Դասագիրք, Երևան, 2005 թ.
  • Է. Գ. Մինասյան , Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանում 1991 - 2003 թթ. | Մենագրություն, Երևան, 2003 թ.

Ծանոթագրություններ

  1. Պատմության ինստիտուտ, Մասնագիտական խորհուրդ
  2. Էդիկ Գարեգինի Մինասյան
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. Ագրարային բարեփոխումներ Հայաստանի Հանրապետությունում1991-2002 թթ.