«Կենի»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 43. | Տող 43. | ||
* {{Bt-latarm|Taxus sumatrana|aut=([[Miq.]]) [[de Laub.]]|}} |
* {{Bt-latarm|Taxus sumatrana|aut=([[Miq.]]) [[de Laub.]]|}} |
||
* {{Bt-latarm|Taxus wallichiana|aut=[[Zucc.]]|}} |
* {{Bt-latarm|Taxus wallichiana|aut=[[Zucc.]]|}} |
||
== Տարածվածություն == |
|||
== Տարծվածություն == |
|||
Տարածված է Եվրոպայում, Ազորյան կղզիներում, Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Կովկասում։ Հայաստանում հանդիպում է [[Իջևան]]ի, [[Շամշադին]]ի շրջաններում, [[Զանգեզուր]]ում (մոտ 60 հա), ամենամեծ ծառուտը գտնվում է [[Ախնաբադի ձոր]]ում (Մալախ գյուղի մոտ, 25 հա)։ Ստվերադիմացկուն է, անտառում զբաղեցնում է երկրորդ շարահարկը։ Աճում է դանդաղ, ապրում 2-3 հազար տարի։ Բազմանում է սերմերով, կտրոններով։ Բնափայտը արժեքավոր է, ամուր, գորշակարմրավուն, կիրառվում է կահույքի արտադրության, ատաղձագործության մեջ։ Բազմաթիվ պարտեզային ձևեր աճեցվում են դեկորատիվ նպատակով։ |

[[Պատկեր:Hariliku jugapuu oks.JPG|250px|left|thumb|Կենու տերևները]] |
[[Պատկեր:Hariliku jugapuu oks.JPG|250px|left|thumb|Կենու տերևները]] |
17:48, 9 Նոյեմբերի 2014-ի տարբերակ
Կենի | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Taxus | ||||||||||||
Հայերեն տարանուններ | ||||||||||||
Կարմրածա, գեղձի, բզենի | ||||||||||||
|
Կենի, կարմրածառ, գեղձի, բզենի (լատին․՝ Taxus), կենազգիների ընտանիքի ասեղնատերև, մշտադալար ծառերի ցեղ։
Նկարագրիր
Ասեղնատերևները հերթադիր են, խիտ, 2 շարքով դասավորված, մուգ կանաչ գույնի։ Արական հասկիկները (միկրոստրոբիլները) միայնակ են, գնդաձև։ Կոները (մեգաստրոբիլները) միայնակ են, կարմիր, հյութալի, հատապտուղների տեսքով։ Բույսը թունավոր է, պարունակում է տաքսին ալկալոիդ։
Տեսակներ
Հայտնի է մոտ 10 տեսակ։ Հայաստանում տարածված էսովոբական կամ հատապտղային Կենին (Taxus baccata), որին բնափայտի գույնի, ամրության և գեղեցկության համար կոչում են նաև գեղձի, բզենի, նետածառ, զառնաբ։
- Taxus baccata L. — թունավոր կեն
- Taxus brevifolia Nutt.
- Taxus canadensis
- Taxus cuspidata Siebold & Zucc. — սրածայր կեն
- Taxus floridana Nutt. ex Chapm. — ֆլորիդ կեն
- Taxus fuana Nan Li & R.R.Mill
- Taxus globosa Schltdl.
- Taxus sumatrana (Miq.) de Laub.
- Taxus wallichiana Zucc.
Տարածվածություն
Տարածված է Եվրոպայում, Ազորյան կղզիներում, Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Կովկասում։ Հայաստանում հանդիպում է Իջևանի, Շամշադինի շրջաններում, Զանգեզուրում (մոտ 60 հա), ամենամեծ ծառուտը գտնվում է Ախնաբադի ձորում (Մալախ գյուղի մոտ, 25 հա)։ Ստվերադիմացկուն է, անտառում զբաղեցնում է երկրորդ շարահարկը։ Աճում է դանդաղ, ապրում 2-3 հազար տարի։ Բազմանում է սերմերով, կտրոններով։ Բնափայտը արժեքավոր է, ամուր, գորշակարմրավուն, կիրառվում է կահույքի արտադրության, ատաղձագործության մեջ։ Բազմաթիվ պարտեզային ձևեր աճեցվում են դեկորատիվ նպատակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |