«Լողացող կղզին»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիրք |անվանում = Լողացող կղզին |պատկեր = 250px|frameless |պատկերի_բաց =...»: |
(Տարբերություն չկա)
|
19:19, 18 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ
Լողացող կղզին ֆր.՝ L'Île à hélice | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | Գիտաֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1895 |
Նկարագրում է | Սան Ֆրանցիսկո |
Շարք | Անհավանական արկածներ |
Նախորդ | Քեռի Անտիֆերի զարմանահրաշ արկածները |
Հաջորդ | Հայրենիքի դրոշը |
Նկարազարդող | Լեոն Բենետ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | 1895 |
Propeller Island Վիքիպահեստում |
«Լողացող կղզին» (ֆր.՝ L'Île à hélice) — Ժյուլ Վեռնի ֆանտաստիկ վեպը, որը նրա կողմից գրվել է 1895 թվականին:
Սյուժե
Վեպը պատմում է երաժշտական քառյակի մասին, որը խորամանկորեն ձևակերպված ստի պատճառով հայտնվում է հսկայական լողացով կղզի-նավում, որը տուն էր դարձել օվկիանոսային հանգիստը նախընտրող ամերիկացի միլիոնատերերի համար:
Ստանդարտ-այլենդ
Ստանդարտ-այլենդ (անգլ.՝ Standard-Island — օրինակելի կղզի[1]) — մտացածին արհեստական կղզի: Ասյ հսկայական կղզի-նավի համար նախատիպ է ծառայել XIX դարի ամենամեծ նավը՝ «Գրեյթ Իսթերնը»: Վեռնի մտացածին տրանսպորտային միջոցներից Ստանդարտ-այլենդն ամենամեծն է. չափերն են 7x5 կիլոմետր:
Կառուցվածքը
Կղզին ունի 7 կմx5 կմ չափերով օվալի ձև, որի աղեղի երկարությունը 18 կմ է: Այն հավաքվել է 260 000 պողպատե պոնտոններից, որոնք միմյանց միացած են ամրակների միջոցով: Պոնտոններից յուրաքանչյուրի չափը հետևյալն է. լայնությունն ու երկարությունը 10-ական մետր, իսկ բարձրությունը՝ 16 մետր: Կղզու իջվածքը կազմում է 10 մ: Խեցեմորթներից ու աղեխորշավորներից զերծ մնալու նպատակով ներքին մակերևույթը ծածկված է հատուկ նյութով[1]: Կղզու վերին մակերևույթը ծածկված է հողով (բացառություն է կազմում միայն այն տարաժքը, որը զբաղեցնում է կղզու մայրաքաղաքը՝ Միլիարդ Սիթին):