«Գրիգոր Մանուչարյանց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (10), ՝ → ՝ (2), → (12), ), → ), (2), ( → ( (7), : → ։ (10) oգտվելով ԱՎԲ
Տող 3. Տող 3.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


[[Կատեգորիա:Ազատամարտիկներ]]
[[Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ]]

10:55, 10 Հունիսի 2014-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուչարյանց (այլ կիրառումներ)

Գրիգոր Մանուչարյանց (ծնվել է 1773 թվական գյուղ Հախումում (այժմ՝ ՀԽՍՀ Շամշադինի շրջանում)- մահացել է 1846 թվականին գ. Հախում), հայ ազատագրական շարժման գործիչ, արքեպիսկոպոս։ Կրթությունն ստացել է Նոր Վարագա վանքի վարժարանում։ Հայ ժողովրդի ազատագրումը կապելով Ռուսաստանի օգնության հետ՝ առաջին ռուս-պարսկական պատերազմի (1804-13թթ.) ժամանակ Ղազախի և Շամշադինի հայ երիտասարդներից կազմել է 500 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատ և մասնակցել ռազմական գործողություններին։ Մանուչարյանցի ջոկատը աչքի է ընկել ռուսական զորքերի երևանյան առաջին (1804 թվական), երկրորդ (1808 թվական) արշավանքներում և հատկապես Նախիջևանի գրավման (1808 թվականի նոյեմբեր) ժամանակ, որոնց համար պարգևատրվել է Ս. Գեորգի IV աստիճանի, Ս. Վլադիմիրի և Ս. Աննայի շքանշաններով։ Երկրորդ ռուս-պարսկական պատերազմում (1826-28 թթ.)Մանուչարյանցի ջոկատը պաշտպանել է Լոռի-Փամբակի, Գիլիջանի և Ղազախ-Շամշադինի բնակչությանը, ճնշել Բորչալուի խաների ու աղալարների հրահրած խռովությունը, պաշտպանել ռազմաստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհները, ապահովել ռուսական բանակին պարենի և զինամթերքի մատակարարումը են։ 1826 թվականի ամռանը Մանուչարյանցի ջոկատը հաղթական կռիվներ է մղել Զուրաբ խանի և Պարսկաստանի կողմն անցած վրաց արքայորդի Ալեքսանդրի զորքերի դեմ։ Մասնակցել է նաև Երևանի խանի զորքերի դեմ մարտերին և Երևանի գրավմանը։ Մանուչարյանցի նախաձեռնությամբ և ջանքերով Շամշադինի գյուղացիները ազատվել են խանաբեկական կախումից և ճանաչվել պետական գյուղացիներ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Մանուչարյանցը վերադարձել է հայրենի գյուղ։ Ղեկավարել է Նոր Վարագա վանքի վերանորոգման աշխատանքները, բացել ծխական դպրոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։