«Շուշիի թեմական հոգևոր դպրոց»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 8. | Տող 8. | ||
Դպրոցը մեծ փոփոխությունների է ենթարկվում, երբ Մաթեոս կաթողիկոսը, շուշեցիների խնդրանքով, 1863-ին դպրոցի տեսուչ է նշանակում [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ում տարիներ առաջ հռչակված [[Պետրոս Շանշյան]]ին։ Վերջինիս օգնականն է եղել [[Պերճ Պռոշյան]]ը, որն այնտեղ դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն և ազգային պատմություն։ |
Դպրոցը մեծ փոփոխությունների է ենթարկվում, երբ Մաթեոս կաթողիկոսը, շուշեցիների խնդրանքով, 1863-ին դպրոցի տեսուչ է նշանակում [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ում տարիներ առաջ հռչակված [[Պետրոս Շանշյան]]ին։ Վերջինիս օգնականն է եղել [[Պերճ Պռոշյան]]ը, որն այնտեղ դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն և ազգային պատմություն։ |
||
Շանշյանի և Պռոշյանի ջանքերով թեմական դպրոցը սկսում է ծաղկել, դառնում է եռդասյան` իր երկու ծխական դպրոցներով։ Փոխվում է նաև դպրոցի անունը։ Այն կոչվում է «''Եղիշյան ազգային հոգևոր դպրոց''»` 5-րդ դարի պատմիչ [[Եղիշե]]ի անունով։ |
06:23, 30 Դեկտեմբերի 2009-ի տարբերակ
Շուշիի թեմական հոգևոր դպրոց - բացվել է 1838-ի հունիսի 22-ին։
«Դա աղքատության մեջ ծնված մի փոքրիկ հիմնարկություն էր» (Լեո)։ Սկզբում ունեցել է մոտ քսան աշակերտ։ Առաջին ուսուցիչները հանձն են առել այնտեղ պարապել առանց վարձատրության։ Անցել են հայոց լեզու, ռուսաց լեզու, պարսկերեն, թվաբանություն, «օրենք աստվածային», «սրբազան պատմություն» և երգեցողություն։
Ներսես Աշտարակեցու կարգադրությամբ 1852-ի նոյեմբերին փակվում է նաև այս դպրոցը։ Դպրոցի վերաբացումը կաթողիկոսը թույլատրում է երեք տարի անց` 1855-ի նոյեմբերին։
1860-ին դպրոցը հանձնվում է Շուշու հասարակության կողմից ընտրված հոգաբարձությանը։ Հոգաբարձությանը հաջողվում է զգալի չափով բարելավել դպրոցի նյութական դրությունը։
Դպրոցը մեծ փոփոխությունների է ենթարկվում, երբ Մաթեոս կաթողիկոսը, շուշեցիների խնդրանքով, 1863-ին դպրոցի տեսուչ է նշանակում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում տարիներ առաջ հռչակված Պետրոս Շանշյանին։ Վերջինիս օգնականն է եղել Պերճ Պռոշյանը, որն այնտեղ դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն և ազգային պատմություն։
Շանշյանի և Պռոշյանի ջանքերով թեմական դպրոցը սկսում է ծաղկել, դառնում է եռդասյան` իր երկու ծխական դպրոցներով։ Փոխվում է նաև դպրոցի անունը։ Այն կոչվում է «Եղիշյան ազգային հոգևոր դպրոց»` 5-րդ դարի պատմիչ Եղիշեի անունով։