«Կենի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ ավելացվեց Կատեգորիա:Կենազգիներ ՀոթՔաթ գործիքով
Տող 32. Տող 32.
[[Պատկեր:Yew (7632613306).jpg|250px|left|thumb|Կենու տերևները]]
[[Պատկեր:Yew (7632613306).jpg|250px|left|thumb|Կենու տերևները]]
[[Կատեգորիա:Ծառեր]]
[[Կատեգորիա:Ծառեր]]
[[Կատեգորիա:Կենազգիներ]]
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

11:16, 20 հունվարի 2014-ի տարբերակ

Կենի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Մերկասերմեր
Դաս Փշատերևավորներ
Կարգ Սոճազգիներ
Ընտանիք Կենազգիներ
Ցեղ Կենի
Լատիներեն անվանում
Taxus
Հայերեն տարանուններ

Կարմրածա, գեղձի, բզենի


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 194882
NCBI 25628
EOL 15111

IPNI30068472-2

Կենի, կարմրածառ, գեղձի, բզենի (լատին․՝ Taxus), կենազգիների ընտանիքի ասեղնատերև, մշտադալար ծառերի ցեղ։Ասեղնատերևները հերթադիր են, խիտ, 2 շարքով դասավորված, մուգ կանաչ գույնի։ Արական հասկիկները (միկրոստրոբիլները) միայնակ են, գնդաձև։ Կոները (մեգաստրոբիլները) միայնակ են, կարմիր, հյութալի, հատապտուղների տեսքով։ Բույսը թունավոր է, պարունակում է տաքսին ալկալոիդ։ Հայտնի է մոտ 10 տեսակ։ Հայաստանում տարածված էսովոբական կամ հատապտղային Կենին (Taxus baccata), որին բնափայտի գույնի, ամրության և գեղեցկության համար կոչում են նաև գեղձի,բզենի,նետածառ, զառնաբ։ Տարածված է Եվրոպայում, Ազորյան կղզիներում, Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Կովկասում։ Հայաստանում հանդիպում է Իջևանի, Շամշադինի շրջաններում, Զանգեզուրում (մոտ 60 հա), ամենամեծ ծառուտը գտնվում է Ախնաբադի ձորում (Մալախ գյուղի մոտ, 25 հա)։ Ստվերադիմացկուն է, անտառում զբաղեցնում է երկրորդ շարահարկը։ Աճում է դանդաղ, ապրում 2—3 հազար տարի։ Բազմանում է սերմերով, կտրոններով։ Բնափայտը արժեքավոր է, ամուր, գորշակարմրավուն, կիրառվում է կահույքի արտադրության, ատաղձագործության մեջ։ Բազմաթիվ պարտեզային ձևեր աճեցվում են դեկորատիվ նպատակով։

Պատկեր:Yew (7632613306).jpg
Կենու տերևները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։