«Հենաշարժիչ համակարգ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 44. | Տող 44. | ||
== Ոսկրերի միացման տեսակները == |
== Ոսկրերի միացման տեսակները == |
||
Մարդու կմախքը կազմված է միմյանց միացած բազմաթիվ ոսկրերից:Տարբերում են ոսկրերի միացման երեք տեսակ՝ անշարժ (անընդհատ),կիսաշարժուն և շարժուն: |
|||
Անընդհատ միացումներն առաջանում են ոսկրերի սերտաճման հետևանքով:Ոսկրերն իրար միանում են շարակցական,աճա- |
|||
ռային կամ ոսկրային շերտերով (գանգի կարանները,կոնքի ոսկրերի սերտաճումը):Շատ ոսկրերն իրար միանում են աճառային միջնաշերտով:Այդպիսի միացումը կոչվում է կիսաշարժուն (ողների միացումները):Ոսկրերի շարժուն միացումը կոչվում է հոդ:Յուրաքանչյուր հոդ ունի հոդապարկ,հոդային մակերեսներ և հոդախոռոչ: |
|||
Հոդապարկը կազմված է արտաքին և ներքին թաղանթից:Ներքին թաղանթն արտադրում |
|||
[[Կատեգորիա:Կազմախոսություն]] |
[[Կատեգորիա:Կազմախոսություն]] |
17:54, 25 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ
Հենաշարժիչ համակարգի նշանակությունը
Մարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են կմախքը,որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է, կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող մկանները՝ ակտիվ մասը։ Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հենարանային, պաշտպանական, տեղաշարժման ֆունկցիա։
Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է,ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը,կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը,խոշոր անոթները,կոնքը՝ սեռական,միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի,ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկրը նաև արյունաստեղծ օրգան է։
Ոսկրահյուսվածք
Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից,որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։Այն կազմված է ոսկրաբջիջներից,օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից,որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։Այն պինդ է և ամուր,օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր,նրա- նում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։
Տարբերում են ամուր ներդակազմ և թիթեղակազմ ոսկրահյուսվածք։Ամուր ներդակազմ ոսկրահյուսվածքը հանդիպում է գանգի կարաններում,ջլերը ոսկրերին ամրանալու տեղերում։Մարդու կմախքի բոլոր ոսկրերը կազմված են թիթեղակազմ ոսկրահյուսվածքից։Եթե թիթեղները իրար կիպ են հպվում,ոսկրանյութը հոծ է,իսկ եթե դասավորված են ոչ խիտ,առաջանում է սպունգանման ոսկրանյութ։
Ոսկրերի կառուցվածքը և տեսակները
Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։Այն բարակ,ամուր,արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։
Տարբերում են ոսկրերի հետևյալ տեսակները՝ խողովակավոր,սպունգանման,տափակ և խառը։
Խողովակավոր ոսկրերը սնամեջ են,որն ապահովում է նրանց ամրությունը և թեթևությունը։Յուրաքանչյուր ոսկր կազմված է մարմնից և երկու հաստացած ծայրերից՝ գլխիկներից։Մարմինը կազմված է խիտ ոսկրանյութից,որի ներսում գտնվում է դեղին ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչ։Գլխիկները կազմված են սպունգանման նյութից,որի խորշիկներում գտնվում է կարմիր ոսկրածուծ։Ոսկրահյուսվածքի թիթեղները սպունգանման նյութում դասավորված են այնպիսի ուղղություններով,որոնցով ոսկրերն առավել ձգվում կամ սեղմվում են։Նման կառուցվածքը ապահովում է ոսկրի թեթևությունն ու ամրությունը։Արտաքինից գլխիկները ծածկված են ապակենման աճառով։
Խողովակավոր ոսկրերը կազմում են վերջույթների կմախքը և կատարում լծակների ֆունկցիա։Տարբերում են երկար (բազուկոսկր,ազդրոսկր) և կարճ (մատոսկր) խողովակավոր ոսկրեր։
Սպունգանման ոսկրերը կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով (ող,դաստակի ոսկրեր)։
Տափակ ոսկրերը երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով,որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ։Դրանք մասնակցում են խոռոչների գոյացմանը և կատարում պաշտպանական ֆունկցիա (գանգի ոսկրեր,կոնքոսկր)։
Խառը ոսկրերը կազմված են տարբեր կառուցվածք և ձև ունեցող մասերից (քունքոսկր)։
Ոսկրերի բաղադրությունը
Կենդանի օրգանիզմում ոսկրը պարունակում է 50 % ջուր,28 % օրգանական և 22 % անօրգանական նյութ:Ոսկրի 2/3-ը կազմում են անօրգանական նյութեր (կալցիում,ֆոսֆոր,մագնեզիում և ուրիշ),որոնցից կախված է ոսկրի կարծրությունը,իսկ 1/3-ը օրգանական նյութեր,որոնք պայմանավորում են ոսկրի առաձգականությունը,ճկությունը:Տա- րիքին զուգընթաց փոխվում է ոսկրի քիմիական կազմը:Մանուկների և պատանիների ոսկրերում գերակշռում են օրգանական նյութեր,ուստի նրանց ոսկրերը ճկուն են և ուշ կոտրվում:Տարեց և ծերունական հասակում ոսկրերում գերակշռում են անօրգանական աղերը,որի պատճառով նրանք դառնում են դյուրաբեկ,փխրուն,շուտ կոտրվում են և դժվար կպչում:
Ոսկրերի աճը
Ոսկրերն աճում են երկարությամբ և հաստությամբ:Ոսկրի աճը հաստությամբ պայմանավորված է շրջոսկրի ոսկրաստեղծ հատկությամբ:Նրա ներքին մակերեսի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրի մակերևույթին առաջանում են ոսկրաբջիջների նոր շերտեր,իսկ դրանց շուրջը՝ միջբջջային նյութ:Ոսկրերի ծայրերում գտնվող աճառահյուսվածքի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրերն աճում են երկարությամբ:
Ոսկրերի աճը կարգավորում է հիպոֆիզի առջևի բլթի աճի հորմոնը:Չափահաս մարդու ոսկրերը չեն աճում,սակայն հին ոսկրանյութի փոխարինումը նորով շարունակվում է ամբողջ կյանքում:
Ոսկրերի միացման տեսակները
Մարդու կմախքը կազմված է միմյանց միացած բազմաթիվ ոսկրերից:Տարբերում են ոսկրերի միացման երեք տեսակ՝ անշարժ (անընդհատ),կիսաշարժուն և շարժուն:
Անընդհատ միացումներն առաջանում են ոսկրերի սերտաճման հետևանքով:Ոսկրերն իրար միանում են շարակցական,աճա- ռային կամ ոսկրային շերտերով (գանգի կարանները,կոնքի ոսկրերի սերտաճումը):Շատ ոսկրերն իրար միանում են աճառային միջնաշերտով:Այդպիսի միացումը կոչվում է կիսաշարժուն (ողների միացումները):Ոսկրերի շարժուն միացումը կոչվում է հոդ:Յուրաքանչյուր հոդ ունի հոդապարկ,հոդային մակերեսներ և հոդախոռոչ:
Հոդապարկը կազմված է արտաքին և ներքին թաղանթից:Ներքին թաղանթն արտադրում