Նորիկ Մեսրոպյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մեսրոպյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Նորիկ Հապետնակի Մեսրոպյան | ||
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Հայաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 30, 1946 (78 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, ԽՍՀՄ | ||
Դիրք | Պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1964-1978 | Արարատ | 389 (3) | |
Ազգային հավաքական | |||
1971 | (օլիմպիական) | 3 (0) | |
Մարզչական կարիերա | |||
1992-1994 | Հայաստան մարզիչ | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Նորիկ Հապետնակի Մեսրոպյան (ապրիլի 30, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և հայ նախկին ֆուտբոլիստ, պաշտպան։ Սպորտի վարպետ։
Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկական ֆուտբոլի սան է։ Ողջ կարիերան անց է կացրել Երևանի «Արարատ»-ում, որի կազմում ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, մասնակցել է 337 խաղի, խփել 3 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, արծաթե մեդալակիր, կրկնակի գավաթակիր։ Մասնակցել է 16 եվրագավաթային խաղի։ 1971 թ. անց է կացրել 3 խաղ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականում։
1992-1994 թթ. եղել է Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ մարզիչ, ապա Երևանում զբաղվել է ռեստորանային բիզնեսով։
2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[1]։
Նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]
թիմային՝ Արարատ
- ԽՍՀՄ չեմպիոն՝ 1973
- ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր՝ 1971
- ԽՍՀՄ գավաթակիր՝ 1973, 1975։
- ԽՍՀՄ գավաթի եզրափակիչի մասնակից՝ 1976։
անհատական՝
- Ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում՝ թիվ 3 — 1971, 1973։
- «Արարատի» ռեկորդակիրն է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում առանց փոխարինումների անընդմեջ անցկացրած խաղերի քանակով՝ 87 խաղ (08.06.1970 - 28.04.1973)