Սպանության սենյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպանության սենյակ
անգլ.՝ The Kill Room
Երկիր ԱՄՆ
Թվականսեպտեմբերի 28, 2023 և մարտի 21, 2024
Լեզուանգլերեն
ՌեժիսորNicol Paone?
ՊրոդյուսերՈւմա Թուրման և Bill Kenwright?
ԴերակատարներՈւմա Թուրման, Սեմյուել Ջեքսոն, Ջո Մանգանելո, Մայա Հոուք, Լարրի Փայն, Dree Hemingway?, Դեբի Մեյզար, Լիվ Մորգան, Մայք Դոյլ, Marianne Rendón? և Մեթյու Մեհեր
Տևողություն98 րոպե

«Սպանության սենյակ» (անգլ.՝ The Kill Room), ամերիկյան սև հումորային կատակերգական թրիլեր ֆիլմ, որի ռեժիսորը Նիկոլ Փաոնն է, սցենարիստը Ջոնաթան Ջեյքոբսոնը, իսկ գլխավոր դերերում են Ումա Թուրմանը, Ջո Մանգանելոն, Մայա Հոուքը, Դեբի Մեյզարը, Դրի Հեմինգուեյը և Սեմյուել Լ. Ջեքսոնը։

ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է սեպտեմբերի 28-ին՝ Shout! Studios ընկերությունում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի աշխարհը հանդիպում է հանցագործ աշխարհին, երբ փողերի լվացման սխեման պատահաբար մարդասպանին վերածում է մեկ գիշերվա ավանգարդային սենսացիայի[1]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ումա Թուրմանի և Սեմյուել Ջեքսոնի գլխավոր դերերում հանդես եկող ֆիլմի մասին հայտարարվել է 2022 թվականի ապրիլին, սցենարի հեղինակն է Ջոնաթան Ջեյքոբսոնը, իսկ ռեժիսորը՝ Նիկոլ Պաոն[2]։ 2022 թվականի ապրիլին հայտարարվել է, որ Ջո Մանգանելոն միացել է դերասանական կազմին։ 2022 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ դերասանական կազմին միացել է նաև Դրի Հեմինգուեյը[3]։ Նույն ամսին հայտնի է դարձել, որ ռեալիթի հեռուստաաստղ Լիա Մաքսվինին կունենա իր կինոդեբյուտը[4], իսկ ավելի ուշ հայտարարվել է, որ Մայա Հոուքը առաջին անգամ աշխատելու է մոր՝ Թուրմանի հետ[5]։ 2022 թվականի հունիսին հայտարարվել է, որ դերասանական կազմին միացել է WWE ըմբիշ Լիվ Մորգանը[6]։

Նկարահանումները սկսվել են Նյու Յորքում և Նյու Ջերսիում 2022 թվականի սկզբին[7]։ Տեղեկություն է հաղորդվել, որ նկարահանումներ տեղի են ունեցել Հոբոկենի Քոլոնի Ֆիլդում որպես համատեղ աշխատանքային տարածք՝ արվեստի պատկերասրահի հետ, որն օգտագործվում էր որպես նկարահանման հիմնական վայր։ Կահույքը հեռացվել է և հատակից մինչև առաստաղ հարթ վահանակներ են տեղադրվել՝ «սպիտակ տուփ» արվեստի պատկերասրահը վերստեղծելու համար[8][9]։ Ջերսի Սիթիի Նովադո պատկերասրահը[10] օգտագործվել է որպես ֆիլմի երկրորդական արվեստի պատկերասրահ։ Նկարահանումները պետք է ավարտվեին 2022 թվականի հունիսին, սակայն եղանակային խնդիրների պատճառով հետաձգվել են և 2022 թվականի հոկտեմբերին տեղափոխվել Լավալետ, Նյու Ջերսի[11]։

Ցուցադարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հուլիսին Shout! Studios-ը ձեռք է բերել ֆիլմի Հյուսիսային Ամերիկայում տարածման իրավունքները[12]։ Այն թողարկվել է ԱՄՆ-ում 2023 թվականի սեպտեմբերի 28-ին[13]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը կազմել է 62%, միջինը 10-ից 6,2 գնահատականով[14]։ Metacritic կայքը ֆիլմին տվել է 60 գնահատականը 100-ից՝ հիմնված վեց գրախոսականների վրա՝ նշելով «խառը միջին» ակնարկներ[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Villei, Matt (2022 թ․ ապրիլի 23). «The Kill Room': Joe Manganiello Joins Samuel L. Jackson and Uma Thurman in Thriller». Collider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
  2. Ritman, Alex (2022 թ․ ապրիլի 1). «Uma Thurman, Samuel L. Jackson Teaming on Dark Comedy Thriller The Kill Room for Yale Productions (Exclusive)». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
  3. Grobar, Matt (2022 թ․ մայիսի 19). «Yale Entertainment's Thriller 'The Kill Room' Adds Dree Hemingway». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
  4. Grobar, Matt (2022 թ․ մայիսի 24). «Bobby Lee Boards Indie 'The Throwback'; Leah McSweeney Finds First Film Role In 'The Kill Room'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
  5. Ritman, Alex (2022 թ․ մայիսի 18). «Maya Hawke Joins Uma Thurman, Samuel L. Jackson in Yale's 'The Kill Room'». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
  6. Grobar, Matt (2022 թ․ հունիսի 2). «'WWE Raw's Liv Morgan To Make Film Debut In 'The Kill Room'; Brooke Timber Finds First Big-Screen Role In Michel Franco's 'Memory'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
  7. Wiseman, Andreas (2022 թ․ ապրիլի 22). «Joe Manganiello Joins Samuel L. Jackson & Uma Thurman In Thriller 'The Kill Room'; Great Escape To Sell At Cannes Market». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
  8. Lissner, Caren (2022 թ․ մայիսի 31). «Film Crew Of 'The Kill Room' With Uma Thurman Is Back In Hoboken». Patch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
  9. Lissner, Caren (2022 թ․ մայիսի 11). «Crew Of 'Kill Room' With Uma Thurman To Film In Hoboken 1 More Week». Patch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
  10. Fry, Chris (2022 թ․ մայիսի 5). «Uma Thurman & Samuel L. Jackson Shooting "The Kill Room" in Jersey City». Jersey Digs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
  11. Lundy, Chris (2022 թ․ հոկտեմբերի 25). «Uma Thurman, Joe Manganiello Film In Ocean County». Jersey Shore Online (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 10-ին.
  12. Rubin, Rebecca (2023 թ․ հուլիսի 6). «Uma Thurman, Samuel L. Jackson Thriller The Kill Room Lands at Shout Studios (Exclusive)». Variety. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 4-ին.
  13. Grobar, Matt (2023 թ․ հուլիսի 27). «'The Kill Room' Release Date: Shout! Studios' Thriller Starring Uma Thurman, Joe Manganiello & Samuel L. Jackson Sets Fall Launch». Deadline Hollywood. Վերցված է 2023 թ․ հուլիսի 27-ին.
  14. «The Kill Room». Rotten Tomatoes. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 13-ին.
  15. «The Kill Room». Metacritic. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]