Սպանիր քո ընկերներին
Սպանիր քո ընկերներին անգլ.՝ Kill Your Friends | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | սև կատակերգություն և դրամա |
| Հիմք | Kill Your Friends? |
| Թվական | 2015 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Owen Harris?[1] |
| Պրոդյուսեր | Լեոնիդ Բլավատնիկ |
| Սցենարի հեղինակ | John Niven? |
| Դերակատարներ | Նիկոլաս Հոլթ, Ջեյմս Քորդեն, Ջորջիա Քինգ, Ջոզեֆ Մոուլ, Էդ Սքրեյն, Թոմ Ռայլի, Էդվարդ Հոգ, Ռոզաննա Արկետ և Մորից Բլյայբտրոյ |
| Օպերատոր | Gustav Danielsson? |
| Երաժշտություն | Junkie XL |
| Պատմվածքի վայր | Լոնդոն |
| Նկարահանման վայր | Լոնդոն |
| Կինոընկերություն | StudioCanal |
| Տևողություն | 103 րոպե |
| Շահույթ | 420 091 $[2] |
«Սպանի՛ր քո ընկերներին» (անգլ.՝ Kill Your Friends), բրիտանական քրեական սև կատակերգություն՝ նկարահանված Օուեն Հարիսի կողմից Ջոն Նայվենի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմում նկարահանվել են Նիկոլաս Հոլտը, Քրեյգ Ռոբերտսը, Թոմ Ռայլին և Ջորջիա Քինգը[3]։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2015 թվականին՝ Տորոնտոյի կինոփառատոնում[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոնդոն, 1997 թվական։ Բրիտանական երաժշտական ինդուստրիան գտնվում է հանրահայտության գագաթնակետին։ Քսանյոթամյա մենեջեր Սթիվեն Ստելֆոքսը փորձում է մտնել երաժշտական բիզնես՝ մի աշխարհ, որտեղ «ոչ ոք ոչինչ չգիտի», և որտեղ կարիերայի հաջողությունը կախված է պարզ պատահականությունից։ Իր մեջ կուտակելով ագահություն, պատվախնդրություն ու ընդունելով թմրանյութեր՝ Ստելֆոքսն ապրում է այն երազանքով, որ երբևէ ինքը կգտնի իր հիթը։ Սակայն ինդուստրիայի փոխվելուն զուգընթաց Սթիվենը որոշում է գնալ ծայրահեղ միջոցների, որպեսզի իրականացնի իր երազանքն ու չկորցնի աշխատանքը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Նիկոլաս Հոլտ | Սթիվեն Ստելֆոքս |
| Ջեյմս Քորդեն | Ռոջեր Ուոթերս |
| Ջորջիա Քինգ | Ռեբեկա |
| Քրեյգ Ռոբերթս | Դարեն |
| Ջիմ Պիդոք | Դերեք Սոմերս |
| Ժոզեֆ Մոուլ | Ջեյմս Տրելիկ |
| Էդ Սքրեյն | Դենի Ռենտ |
| Թոմ Ռայլի | Թոնի Փարքեր-Հոլ |
| Էդվարդ Հոգ | Ալան Վուդհեմ |
| Ռոզանն Արքեթ | Բարբարա |
| Մորից Բլյայբթրոյ | Ռուդի |
| [Դեմիեն Մոլոնի | Ռոս |
| Ալ Ուիվեր | Բիլ |
| Բրոնսոն Ուեբ | Ռոբ Հասթինգս |
| Էլլա Սմիթ | Նիքի |
| Դևիդ Էյվերի | Ֆիշեր |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի փետրվարի 12-ին Նիկոլաս Հոլտը միացել է ֆիլմի անձնակազմին՝ կատարելու Սթիվեն Ստելֆոքսի գլխավոր դերը[5]։ 2014 թվականի մարտի 3-ին Ջիմ Պիդոքը միացել է դերասանական կազմին, որպեսզի կատարի Դերեք Սոմերսի դերը[6]։
Հիմնական նկարահանումներն սկսվել են 2014 թվականի մարտի 10-ին և շարունակվել հինգ շաբաթ[3]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն ստացել է խառը արձագանքներ կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 25 % վարկանիշ 56 գրախոսությունների հիման վրա՝ 10 հնարավորից 4,5 միջին միավորով[7]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100 հնարավորից 45 միավոր քննադատների 19 գրախոսությունների հիման վրա, ինչը համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքներ» կարգավիճակին[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.the-numbers.com/movie/Kill-Your-Friends/United-Kingdom#tab=summary
- 1 2 Barraclough, Leo (2014 թ․ մարտի 10). «Music Biz Satire 'Kill Your Friends' Starts to Shoot in London». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Punter, Jennie (2015 թ․ օգոստոսի 18). «Sandra Bullock's 'Our Brand Is Crisis,' Robert Redford's 'Truth' to Premiere at Toronto». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Mayer Nissim (2014 թ․ փետրվարի 12). «Nicholas Hoult for Kill Your Friends». Digital Spy (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Yamato, Jen (2014 թ․ մարտի 3). «Jim Piddock Joins Britpop Comedy Adaptation 'Kill Your Friends'». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Kill Your Friends» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Kill Your Friends». Metacritic. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Andrew Barker (2015 թ․ սեպտեմբերի 12). «Toronto Film Review: 'Kill Your Friends'» (անգլերեն). Variety. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
- Geoffrey Macnab (2015 թ․ նոյեմբերի 6). «Kill Your Friends, film review: Nicholas Hoult stars in John Niven's black comedy» (անգլերեն). The Independent. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.

- Chris Tilly (2015 թ․ նոյեմբերի 5). «Kill Your Friends Review» (անգլերեն). IGN. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.

- Christopher Gray (2016 թ․ մարտի 28). «Kill Your Friends» (անգլերեն). Slant Magazine. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.

- Christy Lemire (2016 թ․ ապրիլի 1). «Kill Your Friends» (անգլերեն). RogerEbert.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.

- David Hughes (2015 թ․ հոկտեմբերի 30). «Kill Your Friends Review» (անգլերեն). Empire. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.

- Sarah Kurchak (2016 թ․ մարտի 29). «Film Review: Kill Your Friends» (անգլերեն). Consequence of Sound. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
| ||||||
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների բրիտանական ֆիլմեր
- 2015 ֆիլմեր
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1997 թվականին