Սոֆյա Տոլստայա-Եսենինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Տոլստայա-Եսենինա
Ծնվել էապրիլի 12 (25), 1900
ԾննդավայրՅասնայա Պոլյանա
Մահացել էհունիսի 29, 1957(1957-06-29) (57 տարեկան)
Մահվան վայրMalakhovka, Moscow Oblast, Լյուբերեցկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունԱլֆորովյան գիմնազիա
Մասնագիտությունթանգարանի աշխատակից
ԱմուսինՍերգեյ Եսենին, Sergey Sukhotin? և Aleksandr Timroth?
Ծնողներհայր՝ Andrey Tolstoy?, մայր՝ Olga Tolstaya?

Սոֆյա Անդրեևնա Տոլստայա-Եսենինա (անգլ.՝ Со́фья Андре́евна Толста́я-Есе́нина), ապրիլի 12 (25), 1900, Յասնայա Պոլյանա - հունիսի 29, 1957(1957-06-29), Malakhovka, Moscow Oblast, Լյուբերեցկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային թանգարանային գործիչ։

Լև Տոլստոյի թոռնուհին, Սերգեյ Եսենինի վերջին կինը և այրին, Մոսկվայում Լև Տոլստոյի պետական թանգարանի տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1900 թվականին Անդրեյ Տոլստոյի և Օլգա Կոնստանտինովայի (ծնյալ՝ Դիտերիխ) ընտանիքում։ Անվանակոչվել է իր տատիկի՝ Սոֆյա Անդրեևնայի պատվին, որը դարձել է նրա կնքամայրը։

1904 թվականին հայրը թողել է ընտանիքը, 1907 թվականին Սոֆիայի ծնողները արդեն պաշտոնապես բաժանվել են։

Ամուսնալուծությունից հետո Օլգա Տոլստայան երկար ժամանակ ապրել է Անգլիայում՝ Չերտկովների ընտանիքում։

1921 թվականի հոկտեմբերի 19-ին ամուսնացել է ընտանիքի բարեկամ Սերգեյ Սուխոտինի հետ և նրա հետ ապրել Մոսկվայում։ Սուխոտինը ամուսնությունից անմիջապես հետո ծանր հիվանդացել է, և Ֆելիքս Յուսուպովի աջակցությամբ նրանք տեղափոխվել են Փարիզ[1]։

1925 թվականին Սոֆյա Անդրեևնան ավարտել է Կենդանի խոսքի պետական ինստիտուտի գրական բաժինը։

1925 թվականի մարտի 5-ին ծանոթացել է բանաստեղծ Սերգեյ Եսենինի հետ, 1925 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել ամուսնության գրանցումը[2]։ Նրանց կարճաժամկետ կապը երջանիկ չեղավ, նույն տարվա վերջում Եսենինը մահացավ, սակայն հետագայում Սոֆյա Անդրեևնան շատ բան է արել, որ պահպաներ բանաստեղծի ժառանգությունը, և նաև շատ բան է արել բանաստեղծի հուշերի պահպանման գործում[3]։

1928 թվականից աշխատել է Մոսկվայում՝ Լև Տոլստոյի պետական թանգարանում, նախ որպես գիտաշխատող, իսկ 1933 թվականից՝ որպես գիտական քարտուղար։

1941 թվականից դարձել է Լև Տոլստոյի միացյալ թանգարանների տնօրեն։

Հայրենական մեծ պատերազմի առաջին ամիսներին, երբ Յասնայա Պոլյանային օկուպացիայի վտանգ էր սպառնում, Սոֆյա Անդրեևնան կազմակերպել է Տոլստոյի տան ցուցանմուշների տարհանումը, որն ավարտվել է գերմանական զորքերի ներխուժումից երկու շաբաթ առաջ։ Երեք ու կես տարի հետո ցուցանմուշները վերադարձան իրենց նախկին տեղը, իսկ 1945 թվականի մայիսի 24-ին, Սոֆյա Տոլստոյա-Եսենինան իր ապագա ամուսին՝ գրականագետ Ալեքսանդր Տիմրոտի հետ, թանգարանը կրկին հանդիսավոր կերպով բացել է։ Սոֆիա Անդրեևնայի վերջին ամուսնությունը տևել է 1947 թվականից մինչև 1954 թվականը։

Տոլստոյան մյուս թանգարաններից Յասնայա Պալյանայի առանձնացումից հետո Սոֆյա Սերգեևնան շարունակել է լինել Մոսկվայի Տոլստոյի պետական թանգարանի տնօրեն։

Մահացել է 1957 թվականի հունիսի 29-ին Մոսկվայի շրջանի Մոլոխովկա քաղաքում։ Հուղարկավորվել է Յասնայա Պոլյանային մոտիկ գտնվող Կոչակովսկի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Аксакова-Сиверс Т. А. Семейная хроника — М.: Индрик, 2006. — 742 с. — (Deus conservat omnia). — ISBN 5-85759-340-9
  2. «Биография Сергея Есенина». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  3. Толстая-Есенина С. А. (1940). «Отдельные записи». С. А. Есенин : Жизнь моя, иль ты приснилась мне…. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]