Սոֆյա Հակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Հակ
Ծնվել էհունիսի 14, 1971(1971-06-14)[1]
ԾննդավայրՊորտսմութ, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[1]
Մահացել էհունվարի 17, 2013(2013-01-17)[1] (41 տարեկան) կամ հունվարի 16, 2013(2013-01-16)[2] (41 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունPriory School?[1] և Լոնդոնի արվեստի ուսուցման դպրոցներ[1]
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հեռուստահաղորդավարուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
ԱնդամությունAkasa?[1]

Սաիդա Սոֆյա Հաք (անգլ.՝ Syeda Sophia Haque, հունիսի 14, 1971(1971-06-14)[1], Պորտսմութ, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[1] - հունվարի 17, 2013(2013-01-17)[1] կամ հունվարի 16, 2013(2013-01-16)[2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, երգչուհի, վիջեյ և պարուհի։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաիդա Սոֆյա Հակը ծնվել է 1971 թվականի հունիսի 14-ին Պորտսմութում (Անգլիա, Մեծ Բրիտանիա)՝ բանգլադեշցու և բրիտանական ծագմամբ հրեուհու ընտանիքում[3]։Նա երեք դստրերից կրտսերն էր։

Նրան դաստիարակել է մայրը՝ Թելման, որը դպրոցի ուսուցչուհի էր։ Սոֆյան հաճախել է Օրպինգտոնում գտնվող Պրիորատի դպրոց և երկուսուկես տարի պարի դասեր է վերցրել Մերի Ֆորեսթերի պարի դպրոցում, որից հետո 13 տարեկանում տեղափոխվել է Լոնդոն (որտեղ ապրել է հոր՝ Ամիրուլ Հակի, որը ռեստորանատեր էր, և նրա երկրորդ կնոջ հետ)՝ լրիվ դրույքով սովորելով Լոնդոնի գեղարվեստական ուսումնական հաստատություններում[4][5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես երգչուհի՝ Սոֆյան իր կարիերան սկսել է 1988 թվականին[4]։

1999 թվականին Հակը սկսել է նկարահանվել ֆիլմերում և 2013 թվականին խաղացել է 20 ֆիլմում և հեռուստաֆիլմում։ «Ծայրահեղ վտանգավոր» (2008) ֆիլմում խաղացել է Փուջայի դերը[4]։ Նկարահանվել է «Անուբիսի մենաստան»-ի 2-րդ եթերաշրջանում՝ Սանկհարի հոգու դերում։

Նա նաև «MTV» հեռուստաալիքի վիջեյ էր[6]։

Անձնական կյանք և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակը ապրել է Նափիլում՝ Սուրեյում՝ խաղընկերոջ՝ երաժշտական ռեժիսոր՝ Դեյվիդ Ուայթի հետ։ Զույգը կառուցել է լողացող տուն, երբ Սոֆյան հիվանդացել է[7][8]։

2012 թվականին Սուրբ ծնունդից քիչ առաջ նրա մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Շուտով Հակի մոտ առաջացել է թոքերի տրոմբ և թոքաբորբ։ Պարուհին մահացել է 2013 թվականի հունվարի 17-ին Լոնդոնի հոսպիտալում բժշկական հետազոտության ժամանակ[9][10][11][12]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999 Գեղեցկուհի Khoobsurat
2002 Սանտոշման Santosham
2003 Սեր առաձին հայացքից Pehli Nazar Ka Pehla Pyaar: Love at First Sight պարուհի
2003 Երեկո Sandhya
2005 Մանգալ Փանդեյ Mangal Pandey: The Rising
2008 Fur TV Fur TV միսիս Սլեյտեր
2008 Հեքիաթներ մեծահասակների համար Fairy Tales Ամիրա
2008 Ծայրահեղ վտանգավոր Wanted Փուջա
2012 Անուբիսի տունը House of Anubis Սանահարա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Sophiya Haque: West End actress who also played Poppy Morales in 'Coronation Street' (բրիտ․ անգլ.)Britain: 2013. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. Holla, Anand (2013 թ․ հունվարի 19). «'Sophiya Haque led a life as colourful as her repertoire'». Mumbai Mirror. The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  4. 4,0 4,1 4,2 Coveney, Michael (2013 թ․ հունվարի 18). «Sophiya Haque obituary». The Guardian. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  5. Piper, Stuart (2013 թ․ հունվարի 18). «Sophiya Haque». The Stage. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  6. «Former VJ, actress Sophiya Haque passes away in London». Zee News. 2013 թ․ հունվարի 17. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  7. Hodgson, Nick (2013 թ․ հունվարի 18). «Family of actress Sophiya Haque pay tribute to 'beautiful person' after shock cancer death». Evening Standard. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  8. Evening Standard report, 21 Jan 2013
  9. «West End actress Sophiya Haque dies at 41, two weeks after being told she has cancer». London Evening Standard. 2013 թ․ հունվարի 17. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  10. BBC News
  11. Times of India
  12. The Stage