Սուր վիճակ (բժշկություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուր վիճակ
Տեսակdisease attributes?
 Acute disease Վիքիպահեստում

Բժշկության մեջ հիվանդությունը որպես սուր նկարագրելը նշանակում է, որ այն վերջերս է սկսվել, այն երբեմն նշանակում է կարճ տևողություն։ Քանականկան գնահատականը, թե ինչքան ժամանակ է զբաղեցնում «Կարճը» և «վերջերսը» պայմանավորված է ըստ հիվանդության համատեքստի, սակայն «սուր» բառի հիմնական նշանակումը միշտ հակադրվում է «քրոնիկին», որը նշանակում է երկարատև հիվանդություն (օրինակ՝ սուր լեյկոզ և քրոնիկ լեյկոզ)[1]։

«Սուր հիվանդություն» համատեքստում այն վերաբերում է ցանկացած հիվանդության սուր փուլին (այսինքն՝ կարճ ընթացքին)[1][2]։ Օրինակ՝ թռչնաբուծության մեջ խոցային էնտերիտի մասին հոդվածում հեղինակն ասում է, որ «սուր հիվանդության դեպքում կարող է աճել մահացությունը՝ առանց որևէ ակնհայտ նշանների»՝ նկատի ունենալով խոցային աղեբորբի սուր ձևը կամ փուլը[3]։

Նշանակության տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոտնաթաթի թեթև քերծվածքը սուր վնասվածք է։ Նմանապես, մեծահասակների շրջանում վերին շնչուղիների սուր ինֆեկցիաների և սուր գաստրոէնտերիտի դեպքերը մեղմ են և սովորաբար անցնում են մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում։

«Սուր» տերմինը ներառված է նաև մի քանի հիվանդությունների անվանման մեջ, ինչպիսիք են ծանր սուր շնչառական համախտանիշը, սուր լեյկոզը, սրտամկանի սուր ինֆարկտը և սուր հեպատիտը։ Սա հաճախ անհրաժեշտ է հիվանդություններն իրենց քրոնիկական ձևերից տարբերակելու համար, ինչպիսին է քրոնիկական լեյկոզը, կամ ընդգծում է հիվանդության հանկարծակի սկիզբը, օրինակ՝ սրտամկանի սուր ինֆարկտը[2]։

Հարակից տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարակից տերմինները ներառում են՝

Տերմին Նշանակություն
Ծայրահեղ ծանր Շատ սուր կամ դաժան։ Նշանակում է ֆուլմինանտ, մինչդեռ «սուր»-ը երբեմն է նշանակում ֆուլմինանտ։
Կրկնվող «Կրկին տեղի է ունենում» հայեցակարգը հաճախ մի քանի սուր դրվագներից մեկն է։ Ռեցիդիվը կարող է նշանակել նույնը, ինչ կրկնվողը, թեև ռեցիդիվը սովորաբար օգտագործվում է նկարագրելու քրոնիկական վիճակների կրկնությունը, որոնք անցնում են ռեմիսիայի և այնուհետև կրկնվում։
Սուր քրոնիկի ֆոնին Խրոնիկ վիճակի սրացում, կիրառվում է տարբեր պայմանների դեպքում, ներառյալ լյարդի անբավարարությունը[4][5], սուբդուրալ հեմատոման[6], երիկամային անբավարարությունը[7], շնչառական անբավարարությունը[8][9], և բրոնխաբորբը
Քրոնիկական բորբոքման սրացում Տերմին, որը երբեմն օգտագործվում է պաթոլոգիայում՝ նկարագրելու բորբոքման ձևը, որը քրոնիկ և սուր բորբոքումների խառնուրդն է։ Այն կարող է հանդիպել ասթմայի[10], ռևմատոիդ արթրիտի[11], քրոնիկ պեպտիկ խոց[11], քրոնիկ պերիդոնտիտի(շուրջատամնային հյուսվածքի բորբոքում)[11], պալարախտի[11], նշիկաբորբի և այլ պայմաններում։
Ենթասուր Անորոշ սահմանված վիճակ, որն ակնհայտորեն սուր չէ, այլ ավելի շուտ սրի և քրոնիկականի մեջտեղում, օրինակ ենթասուր էնդոկարդիտի կամ ենթասուր սկլերոզացնող պանենցեֆալիտի միջև[1][2]։
Քրոնիկ Երկարատև[1][2]

Անհետաձգելի բուժօգնությունը՝ վաղ և մասնագիտացված վարումն է չափահաս բուժառուների, ովքեր ունեն հիվանդությունների լայն շրջանակ, որոնք պահանջում են շտապ օգնություն, սովորաբար ընդունվելուց կամ ուղղորդվելուց հետո 48 ժամվա ընթացքում[2]։

Անհետաձգելի օգնություն ցուցաբերղ հիվանդանոցները նախատեսված են կարճ ժամանակում բժշկական և/կամ վիրաբուժական մոտեցում և խնամք,ինչը հանդիսանում է անհետաձգելի բուժօգնության մասնագիտացումը Սուր հիվանդանոցներն այն հիվանդանոցներն են, որոնք նախատեսված են կարճաժամկետ բժշկական և/կամ վիրաբուժական բուժման և խնամքի համար, որը հանդիսանում է սուր բժշկության բժշկական մասնագիտություն, քանի որ հաճախ առաջնային բուժօգնությունը չի կարող ստանձնել այդ դերը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Robert F. Schmidt; William D. Willis, eds. (2007). Encyclopedia of pain. Berlin: Springer. էջ Acute Pain, Subacute Pain and Chronic Pain (Chapter.). ISBN 978-3-540-29805-2.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kenneth N. Anderson, ed. (1998). Mosby's medical dictionary : illustrated in full colour throughout (5th revised ed.). St. Louis: Mosby. ISBN 0815146310.
  3. Pattison, Mark (2008), Poultry Diseases (6th ed.), Saunders/Elsevier, էջ 207, ISBN 9780702028625.
  4. Wlodzimirow, KA; Eslami, S; Abu-Hanna, A; Nieuwoudt, M; Chamuleau, RA (January 2013). «A systematic review on prognostic indicators of acute on chronic liver failure and their predictive value for mortality». Liver International. 33 (1): 40–52. doi:10.1111/j.1478-3231.2012.02790.x. PMID 22429562.
  5. Graziadei, IW (September 2011). «The clinical challenges of acute on chronic liver failure». Liver International. 31 (Suppl 3): 24–6. doi:10.1111/j.1478-3231.2011.02585.x. PMID 21824280. S2CID 205652276.
  6. Lee, KS; Shim, JJ; Yoon, SM; Doh, JW; Yun, IG; Bae, HG (December 2011). «Acute-on-Chronic Subdural Hematoma: Not Uncommon Events». Journal of Korean Neurosurgical Society. 50 (6): 512–6. doi:10.3340/jkns.2011.50.6.512. PMC 3272512. PMID 22323938.
  7. Dear, JW; Yuen, PS (July 2008). «Setting the stage for acute-on-chronic kidney injury». Kidney International. 74 (1): 7–9. doi:10.1038/ki.2008.126. PMC 3113484. PMID 18560361.
  8. Ambrosino, N; Gherardi, M; Carpenè, N (2009). «End stage chronic obstructive pulmonary disease». Pneumonologia I Alergologia Polska. 77 (2): 173–9. doi:10.5603/ARM.27836. PMID 19462352. S2CID 7689209.
  9. Goldring, JJ; Wedzicha, JA (August 2008). «Managing acute on chronic respiratory failure: a guide to non-invasive ventilation». British Journal of Hospital Medicine. 69 (8): 444–9. doi:10.12968/hmed.2008.69.8.30740. PMID 18783091.
  10. Newaskar, Manisha; Hardy, Karen A.; Morris, Claudia R. (2011 թ․ հունվարի 1). «Asthma in Sickle Cell Disease». The Scientific World Journal. 11: 1138–1152. doi:10.1100/tsw.2011.105. PMC 5548285. PMID 21623460.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Wakefield, D; Kumar RK (2001). Inflammation: chronic (Encyclopedia of life sciences) (PDF). Nature Publishing Group. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
  12. Hirshon JM, Risko N, Calvello EJ, Stewart de Ramirez S, Narayan M, Theodosis C, O'Neill J (May 2013). «Health systems and services: the role of acute care». Bull World Health Organ. 91 (5): 386–8. doi:10.2471/BLT.12.112664. PMC 3646345. PMID 23678202.