Jump to content

Սուրճի սեղան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրճի սեղան, թեյի, փոքր ցածր սեղան, որը սովորաբար դրվում է բազմոցի կամ բազկաթոռների դիմաց[1] հյուրասենյակում, սրահում՝ ինտերիերի ձևավորման և գրքերի, ամսագրերի, թերթերի, սննդի և խմիչքների ժամանակավոր տեղադրման համար[2]։

Սուրճի սեղան ճապոնական ոճով

Ըստ Միջպետական չափանիշի[3] սուրճի սեղաններն օգտագործվում են հանգստի գոտու ձևավորման համար, սակայն դրանք կարող են օգտագործվել նաև այցելուների ընդունելության համար։ Երբեմն նման սեղանն օգտագործվում է փոքրիկ ճաշասենյակ կազմակերպելու համար, քանի որ սեղանը թույլ է տալիս վրան տեղադրել սպասք և դանակ-պատառաքաղ, չնայած ցածր բարձրությանը, փոքրությանը և սեղանի շուրջը սպառողների գտնվելու վայրը աթոռների կամ բազմոցների վրա սահմանափակում են դրա գործառությունը որպես ճաշասենյակի կահույք։ Նման սեղաններով սովորաբար մատուցում են սուրճ, թեյ, գինով թեթև նախուտեստներ։

Սուրճի սեղանների տարածումն ազդել է գրքի դիզայնի և գրքի շուկայի վրա. հատուկ հյուրերի համար, որոնք տերերին սպասում են սուրճի սեղանի շուրջ, հորինվել են այսպես կոչված «սուրճի սեղանների համար գրքեր» (անգլ.՝ coffee table book), կոշտ կազմով ալբոմային ֆորմատի հարուստ պատկերազարդ գրքեր, որոնք որպես կանոն ունեն ժամանցային-աշխարհիկ բովանդակություն[4]։

Ջեյմս Թիսո, 1874
Ջեյմս Թիսո, 1874

Սուրճի սեղաններն առաջին անգամ պատրաստվել են Եվրոպայում 18-րդ դարում։ Որոշ պատմաբանների կարծիքով՝ առաջին անգամ նման սեղան է հորինել Վիլյամ Գուդվինը (E. W. Godwin) 1868 թվականին։ Այդ մոդելի առաջին սուրճի սեղանները պատրաստվել են մեծ քանակությամբ «William Watt» և «Collinson and Lock» ֆիրմաների կողմից, սակայն դեռևս բավականին բարձր են եղել[5][6]։ Սուրճի սեղանի հետագա երկարացումն ու բարձրության նվազեցումը կապված են արևելյան ազդեցության հետ[2][5]։ 20-րդ դարի սկզբում Անգլիայում հայտնի դարձան թուրքական պարտեզի թեյի սեղանները և ճապոնական ցածր «կոտացու» սեղանները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Joseph Aronson The Encyclopedia of Furniture. — Crown Publishers, 1965. — 508 с. — ISBN 9780517037355
  2. 2,0 2,1 Ernest Joyce, Alan Peters Encyclopedia of Furniture Making. — Sterling Publishing Company, Inc., 2000-03. — 546 с. — ISBN 9780806971421
  3. «ГОСТ 20400-80». docs.cntd.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  4. «История журнального столика | oblacco». oblacco.com. 2016 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  5. 5,0 5,1 Robert Wemyss Symonds, B. B. Whineray Victorian furniture. — Country Life, ltd., 1962. — С. 131. — 242 с.
  6. Edward T. Joy The Country Life Book of English Furniture 1967

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Alexander Payne, James Zemaitis. The Coffee Table Coffee Table Book. Black Dog, 2003. 208 с. (անգլ.)
  • Attfield, Judy. Design as a practice of Modernity։ A Case for the Study of the Coffee Table in the Mid-Century Domestic Interior // Journal of Material Culture 2.3 (1997)։ 267-289 (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]