Սուրեն Պիպոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Պիպոյան
Սուրեն Պիպոյան.jpg
Ի ծնեՍուրեն Վահանի Պիպոյան
Ծնվել էօգոստոսի 18, 1922(1922-08-18)
ԾննդավայրՆոր Բայազետ
Վախճանվել էմայիսի 25, 2005(2005-05-25) (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան,
և Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԶավակներԼիլիթ Պիպոյան

Սուրեն Վահանի Պիպոյան (օգոստոսի 18, 1922(1922-08-18), Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - մայիսի 25, 2005(2005-05-25), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1972

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Պիպոյանը ծնվել է Նոր Բայազետում։ 1933 թվականին տեղափոխվել է Երևան։ 1938-1942 թվականներին սովորել է Երևանի գեղարդտեխնիկումում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Նույն թվականից մասնակցել է ցուցահանդեսների[1], այդ թվում` 1972 թվականին կազմակերպած «Ուրարտուից մինչ մեր օրեր» խորագրով Հայ արվեստի ցուցահանդեսին Լուվրում (Փարիզ)։ Առաջին ստեղծագործական աշխատանքը` «Խոհանոցում», ցուցադրվել է Բաքվի, Մոսկվայի համամիութենական ցուցահանդեսներում։ 1955 թվականին մասնակցել է Էջմիածնի Մայր տաճարի, 1968 թվականին` Արին-Բերդի որմնանկարների վերականգնման աշխատանքներին։ 1970-1974 թվականներին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1956 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության, 1964 թվականից` վարչության անդամ, 1971 թվականից` գեղանկարչական բաժնի նախագահը[2]։

Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է բազում գեղանկարչական գործեր թեմատիկ կոմպոզիցիայի, մոնումենտալ կտավի ժանրում։ Կտավներում անդրադարձել է Հայոց Մեծ եղեռնին, ստեղծել «Գաղթ» աշխատանքը, որն արժանացել է «Տարվա լավագույն աշխատանք» հանրապետական մրցանակին։

Գլխավոր գործերից են՝

  • «Զ. Ազիզյանի դիմանկարը»
  • «Այրիվանք»
  • «Գարնանային ջրեր»
  • «Հրազդանի կամուրջը»
  • «Արամայիս Միրիբյանի դիմանկարը»
  • «Թռչում են կռունկները»
  • «Խաղաղության պաշտպանության դիրքերում»
  • «Կիևի գրավումը»
  • «Ազատագրում»
  • «Դեպի նոր Հայաստան»
  • «Ճանապարհ (Կոմիտաս)»
  • «Աստրոֆիզիկոսներ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
  2. Baghdasaryan Aram։ «AV Production - Սուրեն Պիպոյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-08-18 
  3. Սուրեն Պիպոյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում