Սուրեն Չիլինգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրեն Չիլինգարյան
Ի ծնեՍուրեն Գրիգորի Չիլինգարյան
Ծնվել է1918 հուլիսի 21
ԾննդավայրԿարս
Վախճանվել է1997 նոյեմբերի 12
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ
ՊարգևներՀայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

Սուրեն Գրիգորի Չիլինգարյան (հուլիսի 21, 1918 - նոյեմբերի 12, 1997), հայ խորհրդային նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1980

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Չիլինգարյանը ծնվել է Կարսում 1918 թվականին։ 1939 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1950 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը: Ստեղծագործել է հաստոցային նկարչության բնագավառում, հատկապես բնանկարի ժանրում[1]։ Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

Աշխատանքներից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2][3]:

Մահացել է Երևանում:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործերից են՝

  • «Բակ Ծաղկաձորում» (1953)
  • «Խաղաղ երեկո» (1963)
  • «Ապարանի նոր ջրամբարը» (1967)
  • «Արագած» (1970)
  • «Իմ պատուհանից»
  • «Հաղպատի վանքը» (1969)
  • «Բջնի. Կեսօր» (1977)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2016-07-21 
  3. «АртРу.инфо - Художники - Чилингарян Сурен Григорьевич»։ artru.info։ Վերցված է 2016-07-21