Սուրեն Մելքումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրեն Մելքումյան
հոկտեմբերի 10, 1975(1975-10-10) - ապրիլի 1, 2016(2016-04-01) (40 տարեկանում)
ԾննդավայրՏումի, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՀադրութ, Martuni, Ադրբեջան
Ծառայության տարիներ2002-2016
Կոչում մայոր
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016)
Պարգևներ
  • «Անբասիր ծառայության» 1-ին աստիճանի մեդալ
  • ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված մեդալ

Սուրեն Մելքումյան, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Մելքումյանը ծնվել է 1979 թվականի հոկտեմբորի 10-ին, Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղում: Սովորել է Տումի գյուղի դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 1997 թվականին ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2001 թվականին ավարտելով ռազմական ինստիտուտը լեյտենանտի կոչումով և կապավորի մասնագիտությամբ, ծառայել է ԼՂՀ ՊԲ մի շարք զորամասերում ամենուր ցուցաբերելով բարձր կատարողական կարգապահություն և մարտական պատրաստվածություն: Հարուստ փորձի և բարձր պատասխանատվության համար նշանակվում է զորամասի վառելիքա-քսայուղային նյութերի ծառայության պետ [1]:

Մարտական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 1-ին ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսում սահմանագծում: Սուրենը՝ իր չորս ընկերների հետ առանց տատանվելու նետվում է առաջնագիծ, որտեղ ծանր մարտ էր մղվում, մարտնչում է որպես հասարակ զինվոր, և իր չորս սպա ընկերների հետ կյանքը տալիս հայրենի հողի համար [2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անբասիր ծառայության» 1-ին աստիճանի մեդալ
  • ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված մեդալ

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 3-ին ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 4-ին, ժամը 13:00-ին Տումի գյուղի եկեղեցում :

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]