Սուրբ նահատակ Վարվառա եկեղեցի (Գրուշևսկայա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ նահատակ Վարվառա եկեղեցի
ռուս.՝ Церковь Святой Великомученицы Варвары
Варваринская церковь в Грушевке (2).jpg
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԳրուշևսկայա, Ակսայի շրջան, Ռոստովի մարզ և Ռուսաստան
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Ժառանգության կարգավիճակregional cultural heritage site in Russia?
Հիմնադրված1884
hram-varvari.cerkov.ru

Սուրբ նահատակ Վարվառա եկեղեցի (ռուս.՝ Церковь Святой Великомученицы Варвары), ուղղափառ տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Ակսայի շրջանի Գրուշևսկայա գյուղում։ Ենթարկվում է Ռոստովի և Նովոչերկասկի թեմին։ Կառուցվել է 1884 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Գրուշևսկայա գյուղում հանուն Սուրբ Վարվառայի եկեղեցի կառուցվել է դեռևս 1781 թվականին։ Այդ եկեղեցին եղել է փայտե, հենց նրա շենքին կից եղել է զանգակատունը։ 1830 թվականին այն թարմացվել է և փոխադրվել քարե հիմքի վրա։ Երկրորդ խոշոր նորոգումն անցկացվել է դրանից գրեթե 30 տարի անց՝ 1859 թվականին։ Այնուամենայնիվ, 1876 թվականի օգոստոսի 1-ին նորացված եկեղեցին չպարզված հանգամանքներում այրվել է[1][2]։

Հաջորդ՝ 1877 թվականին, այրված եկեղեցու տեղում տեղացիները կառուցել են աղոթքի տուն, ինչպես նաև դիմել են Դոնի մետրոպոլիտին՝ խնդրելով թույլ տալ քարե տաճարի շինարարությունը[1][2]։

Թե երբ է սկսվել քարե եկեղեցու շինարարությունը, հայտնի չէ։ Ենթադրվում է, որ շինարարական աշխատանքները տևել են 5-6 տարի և ավարտվել 1884 թվականին. հոկտեմբերի 21-ին տաճարն օծել է գործակալ Անտոնի Մանոխինը[1][2]։

Խորհրդային իշխանության հաստատման առաջին տարիներին գյուղացիները փորձել են պաշտպանել եկեղեցին, և այնտեղ շարունակվել են ծիսակատարությունները։ 1930-ական թվականներին իշխանություններին, այնուամենայնիվ, հաջողվել է փակել տաճարը, բայց ոչ երկար ժամանակով. արդեն 1943 թվականին, գերմանական օկուպացիայի ժամանակ, այն կրկին բացվել է։ Այդ նույն ժամանակ տաճարի խորանային մասը վնասվել է ավիառումբի բեկորներից։ 1975 թվականին գյուղացիներին հաջողվել է եկեղեցու կերպարին հաղորդել սկզբնական տեսքը[1][2]։

1960-ական թվականներին եկվորները պոկել են գմբեթի խաչը, սակայն տեղի բնակիչները վռնդել են չարագործներին[1][2]։

1980-ական թվականներին եկեղեցին վերանորոգվել է[1][2]։

Ներկա պահին ծխում գործում է կիրակնօրյա դպրոց, աշխատում է եկեղեցական գրադարան։ Կարգավորվել է համագործակցությունը կրթական հաստատությունների հետ, Գրուշևսկայայի գյուղական բնակավայրի վարչակազմի հետ[1]։

Արտաքին և ներքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի շենքը խաչաձև է, ունի երկու կողմնասեղան՝ հանուն Սուրբ նահատակ Վարվառայի և հանուն Սուրբ Գևորգի։ Ճակատի պարագծով պատերը զարդարված են դեկորատիվ քիվերով։ Կենտրոնական գմբեթը քառանիստ է, շեղ կողերով և յուրաքանչյուր կողմում ունի չորս լուսամուտ։ Զանգակատունը քառակուսի է, պսակված է թմբուկով  և սոխուկով[3]։

Ներսում առկա են բազմաթիվ սրբապատկերներ, նկարված ինչպես վերջերս, այնպես էլ վերականգնված[1][3]։

Սպասավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1884-՞ - ավագ երեց Մեֆոդի Պոպով
  • 1943-1968 - Բորիս ՞
  • 1968-1978 - քահանա Կոնստանտին Սասովսկի
  • 1978-1981 - ավագ երեց Միտրոֆանի
  • 1982-1983 - քահանա Վալերի Տուրիշչև
  • 1983-1985 - ավագ երեց Վալենտին Երմիլով
  • 1986-1989 - քահանա Նիկոլայ Նետրեբսկի
  • 1989-1998 - ավագ երեց Սերգի Երմիլով
  • 1998-2001 - քահանա Անդրեյ Նեմիկին
  • 2001-2004 - քահանա Դմիտրի Սոբոլևսկի
  • 2004-2015, մայիսի 12 - ավագ երեց Պավել Սվյատենյուկ
  • 2015 թվականի մայիսի 12-ից - քահանա Վլադիմիր Չեչանովսկի[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]