Սուրբ ճգնավորներ (եռապատկեր, Բոսխ)
![]() | |
տեսակ | եռապատկեր և գեղանկար |
նկարիչ | Հիերոնիմոս Բոսխ[1] |
տարի | 1493 |
բարձրություն | 86,5 սանտիմետր |
լայնություն | 120 սանտիմետր |
ուղղություն | վաղ հոլանդական գեղանկարչության |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ[1] |
գտնվում է | Ակադեմիայի պատկերասրահ |
հավաքածու | Դոժերի պալատ, Արվեստի պատմության թանգարան[1], Դոժերի պալատ և Ակադեմիայի պատկերասրահ |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Սուրբ ճգնավորներ, նիդերլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի եռապատկեր։ Եռապատկերը գտնվում է խիստ վնասված վիճակում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոսխն իր նկարներում հաճախ է պատկերել սրբերի կյանը, սակայն ի տարբերություն միջնադարյան նկարչության մեջ ընդունված սկզբունքի՝ նա հազվադեպ է պատկերել նրանց գործած հրաշքները, նրանց ճգնավորության ազդեցիկ տեսարանները, որոնք հիացմունք են առաջացրել ժամանակի մարդկանց շրջանում։ Նկարիչը գովերգում է խաղաղ բարեգործներին, որոնք ունեն խոր հայեցողություն։ Բոսխի նկարներում չկան ո՛չ սուրբ մարտիկներ, ո՛չ էլ նրբագեղ կույսեր, որոնք պաշտպանում են իրենց կուսությունը։ Նրա հերոսները ճգնավորներ են, որոնք բարեպաշտության մասին են խորհում բնապատկերի ֆոնին։
Նկարի փեղկերից յուրաքանչյուրը ներկայացնում է մեկ սրբի[2]։
«Սուրբ ճգնավորներ» եռապատկերում, որը Բոսխը նկարել է իր ստեղծագործական ճանապարհի միջին հատվածում, պատկերված են այս թեմայի երեք տարբերակներ։ Երեքում էլ ներկայացված են ասկետիզմի իդեալը և ցանկությունների ճնշումը, որոնք գովերգվել են «Քրիստոսին նմանօրինակում» տրակտատում։
Եռապատկերի ստեղծման ժամանակ Բոսխը ենթադրաբար ոգեշնչվել է նիդերլանդացի միստիկ Յան վան Ռյոյսբրուկի «Բարձրագույն ճշմարտության գրքով», որում ճգնավորներ Անտոնիոսը, Հիերոնիմոսը և Էգիդիոսը մարմնավորում են բարձրագույն ճշմարտության ձգտման երեք մակարդակները։
Կենտրոնական մասում սուրբ Հիերոնիմոսն է, որն իր սևեռուն հայացքը գամել է խաչելությանը՝ դրանում գտնելով ապաստարան ու չարի ուժից փրկություն․ դրանք մարմնավորված են հեթանոսական մեհյանի ավերակներում և հետին պլանում հոգեվարքի մեջ գտնվող դևերի կերպարներում։
Ձախ հատված[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարի ձախ հատվածում սուրբ Անտոնիիոսն է, որ դիմակայում է կին հրեշի գայթակղություններին, որը փորձում է գայթակղել նրան։ Սուրբ Անտոնիոսը Բոսխին ավելի հարազատ սրբերից է, որ եգիպտական անապատում է անցկացրել իր կյանքի մեծ մասը։
Աջ հատված[խմբագրել | խմբագրել կոդը]
Աջ հատվածում պատկերված է սուրբ Էգիդիոսը, որ հարմար տեղավորվել է քարանձավում, որ նրա համար մատուռ է ծառայում, և աղոթում է խորանի առաջ։ Նրա կրծքին մխրճված նետը այս սրբին պատկերելու ավանդական պարագան է, որով փրկել է սիրելի այծյամին՝ որսորդների արձակած նետերից նրան պաշտպանելով սեփական կրծքով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://rkd.nl/explore/images/56784
- ↑ Falk Kurt (2008)։ The Unknown Hieronymus Bosch։ North Atlantic Books։ էջ 35։ ISBN 978-1-55643-759-5։ Վերցված է փետրվարի 23, 2013
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Тревин Коплстоун. Хиеронимус Босх. Жизнь и творчество. — М: «Лабиринт-К», 1998.
- Девитини А. Босх: Пер. с итал./А.Девитини — М: ООО «Издательство АСТ»: ООО «Издательство Астрель», 2002.
- Баттилотти Д. Босх: Пер. с итал./Д.Баттилотти — М: «Белый город», 2000.
- Вальтер Бозинг. Босх: Пер. с нем./В.Бозинг — М: Арт-Родник, 2001.
- История искусства зарубежных стран. Средние века, Возрождение / Под ред. Ц. Г. Нессельштраус. М., 1982
- Фомин Г. И. Иероним Босх. М., 1974
- Ш. де Тольнай. Босх. М., 1992
- Г. Мартин. Босх. М., 1992
- К. С. Егорова. Три картины Босха на тему «Мыслитель и природа». Сов. искусствознание, вып. 19. М., 1985
- Р. Х. Марейниссен, П.Рейфеларе. Иероним Босх: художественное наследие. М., 1998
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ ճգնավորներ (եռապատկեր, Բոսխ) կատեգորիայում։ |
|