Jump to content

Սուրբ Օլաֆի տաճար (Օսլո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Օլաֆի տաճար
նորվ.՝ Sankt Olav domkirke
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և կաթոլիկ տաճար
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՏեղագրությունՕսլո
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԹեմՕսլոյի թեմ
Հիմնական ամսաթվերը1852
Ներկա վիճակԳործող
Ժառանգության կարգավիճակՆորվեգիայի պատմական ժառանգության վայր
ԱռաջնորդԲերնթ Իվար Էիդսվիգ
ՆվիրվածՕլաֆ II Հարալդսոն
ԱնվանվածՕլաֆ II Հարալդսոն
ՃարտարապետՀենրիկ Էռնսթ Սշիրմեր
Վիլհելմ վոն Հանո
Ճարտարապետական տիպՏաճար
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Հիմնադրված1896
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 St. Olav domkirke, Oslo Վիքիպահեստում
Պաշտոնական կայք

Սուրբ Օլաֆի տաճար (նորվ.՝ St. Olav Domkirke), կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Հանդիսանում է Օսլոյի թեմի գլխավոր տաճարը, թեմի առաջնորդի նստավայրը։ Անվանումը ստացել է սուրբ Օլաֆի անունից։

Սուրբ Օլաֆի եկեղեցին կառուցվել է 1856 թվականին նեոգոթիկա ոճով ճարտարապետ Շիրմենի նախագծով։ Տաճարի օծման կապակցությամբ Նորվեգիայի Ժոզեֆինա թագուհին նվիրել է Ռաֆայելի հեղինակած Սիքստինյան Տիրամայր կտավի կրկնօրինակը։ 1857 թվականին Հռոմի Պապ Պիոս IX-ը եկեղեցուն նվիրել է իտալական մարմարից պատրաստված սուրբ պահատուփ։

1953 թվականին, Օսլոյի թեմի կազմավորումից հետո, Սուրբ Օլաֆ տաճարը դարձավ թեմի գլխավոր եկեղեցին։

1975-1976 թվականներին եկեղեցին վերանորոգվել է։ Խորանը փոխվել է, ամրացվել են նավերը և պատվել նորվագական գրանիտով։

1989 թվականի տաճար է այցելել Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը, ով տաճարին է նվիրել սուրբ Օլաֆի մասունք։

Սուրբ Օլաֆի տաճարում որպես քահանա է աշխատում նորվեգացի հայտնի տիբեթագետ Փեր Քվերնեը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]