Սուրբ Փրկիչ մատուռ (Զեյթինբուրնու)
| Սուրբ Փրկիչ մատուռ | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | հիվանդանոց |
| Երկիր | |
| Տեղագրություն | Kazlıçeşme? |
| Տարածաշրջան | Մարմարածովյան տարածաշրջան |
| Հիմնադիր | Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ (այլ կիրառումներ)
Սուրբ Փրկիչ մատուռ, հայ առաքելական եկեղեցու մատուռ Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Զեյթինբուրնու շրջանի Կազլըչեշմե թաղամասում[1]։
Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցային համալիրում գտնվող մատուռը սկզբնապես կառուցվել է որպես փայտաշեն կառույց՝ Հարություն ամիրա Պեզճյանի միջոցներով։ Այն օծվել և պաշտանմունքի համար բացվել է 1834 թվականին՝ ձեռամբ Ստեփանոս Բ Աղավնի Զաքարյան պատրիարքի։ Հիվանդանոցի կառուցման ճարտարապետներ Հովհաննես ամիրա Սերվերյանը և արքունի ճարտարապետ Կարապետ ամիրա Բալյանը հանձն են առել նաև եկեղեցու շինարարությունը։ Ժամանակի ընթացքում եկեղեցին խարխուլ վիճակում էր հայտնվել։ 1906 թվականին վերանորոգվել է Գրիգոր Մելիդոսյանի և Եղիազար Ավետիսյանի ճարտարապետությամբ և բացվել ձեռամբ Մաղաքիա Օրմանյան պատրիարքի։ Մատուռը, որը վերանորոգվել է 1966 թվականին, իր վերջնական տեսքը ստացել է 2005 թվականի վերանորոգման ժամանակ։ Օծվել և պաշտանմունքի համար վերաբացվել է ձեռամբ Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքի։
Եկեղեցու բակի մեջ են թաղված Գալուստ Գյուլբենկյանի ընտանիքի մի անդամներ և բարերար Հովհաննես Հակոբյանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Surp Pırgiç Ermeni Hastanesi Şapeli • Kültür Envanteri». kulturenvanteri.com (թուրքերեն). Վերցված է 2024-03-03-ին.

