Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Կուքի)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ստեփանոս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Կուքի, Ադրբեջան |
Ներկա վիճակ | քայքայված |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 12-13-րդ դարեր[1] |
Շինանյութ | սրբատաշ բազալտ |
Սուրբ Ստեփանոս եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Շահբուզի շրջանի (պատմական Ճահուկ գավառի) Կուքի (այժմ՝ Կուքու) գյուղի հյուսիսարևմտյան կողմում[1]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարերում սրբատաշ և կիսամշակ քարից։ 17-րդ դարում վերանորոգվել է։ Մուտքը գտնվում է արևմտյան ճակատում։ Աբսիդը կիսաշրջանաձև է։ Կա ավանդատների մեկ զույգ։ Շրջակայքում կան 12-13-րդ դարերին բնորոշ մշակված քարեր և մի քանի հարթ տապանաքարեր[1]։
Դեռ 1980-ականներին համալիրը արդեն քայքայված էր, եկեղեցուց տեսանելի էին միայն արևելյան ճակատի հիմնաշարերը[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արգամ Այվազյան, Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։, Երևան, ««Հուշարձան» և ՀՀ ԳԱԱ «գիտություն»», 1995 — 367, էջեր 367 — 367 էջ։