Սուրբ Նիկողոս վանք (Բթառիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նիկողոս վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱրևմտյան Հայաստան Արևմտյան Հայաստան
ՏեղագրությունԲթառիճ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն

Սուրբ Նիկողոս վանք (Բթառիճ)[1][2], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքից մոտ 25 կմ դէպի հարավ-արևելք հեռավորթույան վրա Բթառիճ գյուղի մոտ։

Մեծ եղեռնի անմիջապես առջև վանք դեռ կանգուն էր։ Այն բաղկացած էր գմբեթավոր տաճարից, գավիթից, վանատնից, կացարաններից և այլ տնտեսական շինություններից։ 1880-ական թվականներին, վանքի վանապահը Մեղուցիկ գյուղից քահանա Գաբրիել Տեր-Մարուքյանը։ 1900-ական թվականներին հիշատակվում է վանապետ Աբրահամ աղան, որը Բթառիճ գյուղից էր։

Նրա մասին կա հիշատակում, որի մեջ ասվում է՝

Քաջասիրտ անձնաւորութիւն մը, որ վանքը թուրքերու ու քիւրտերու ասպատակութենէն զերծ պահելու համար բաւական դժուարութիւններու կը ճակատէր

Սուրբ Նիկողայոսի թեմի համարվող գյուղերն էին՝ Բթառիճը, Ղարաքիլիսեն, Աղճեքենտ, Խնձորեկը և Շըխլին։ Վանքը և հարակից տարածքը իր հրաշալի տեսարանով և բարենպաստ կլիմայով, գրավում էր հարևան գյուղի բնակիչներին և նրանց համար սիրելի ուխտատեղի էր դարձել։

Մի հիշատակում էլ վանքի ուխտագնացության մասին։

Մարգագետնին վրայ լայնատարած ճիւղերով հովանաւորուող թթաստաններուն տակ՝ ուխտաւորները խառնիխուռն նստած են՝ տարածուած կապերտներու և անկողիններու վրայ, որոնցմէ ոմանք թթենիները կը քարկոտեն, ոմանք վրան ելած՝ անոնց ճիւղերը կը թօթուեն, ուրիշներ ինկած թութերը շտապով ժողուելու խուճապին մէջ են, – աւելի կիները, տղաք և աղջիկներն են այս բաները ընող -, ոմանք – էրիկ մարդիկ- օղիի շիշերը կը ճնկեն՝ զովասուն դալարին վրայ օղիին կազմածները տարածած և անոնց քով ափսէի մը մէջ դրած խորոված գառնուկը. ոմանք նարտ կը խաղան, ոմանք ճատրակ կը զարնեն, ուրիշներ որսորդութեան ելած՝ իրենց հրացանին ընդհատուած բամբիւնները լսելի կ՚ընեն շարունակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Le Monastère de Saint-Nicolas de Pt'aridj». www.collectif2015.org (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. «Երզնկայի շրջանի եկեղեցիները եւ վանքերը. Յուշամատեան». web.archive.org. 2020 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.