Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Ֆաթիհ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նիկողայոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունTopkapı?, Ստամբուլի մարզ և Ֆաթիհ
Քարտեզ
Քարտեզ
 Surp Nigoğos Armenian Church Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Նիկողայոս եկեղեցի, հայկական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանի Թոփքափը թաղամասում[1]։ Թեև այս թաղամասում եկեղեցու գոյության մասին հիշատակվում է դեռևս 1630 թվականի ձեռագրում, սակայն հայտնի չէ Սուրբ Նիկողայոսի կառուցման ստույգ թվականը։ Ըստ արձանագրությունների՝ եկեղեցու շինարարությունը սկսվել է 1813 թվականին։ Երկրորդ անգամ վերակառուցվել է 1823 թվականին։ 1831-ին Պոլսո հայոց պատրիարք Ստեփանոս Բ Աղավնի Զաքարյանը դիմել է սուլթան Մահմուդ II-ին, որպեսի թույլատրի խարխուլ եկեղեցու շինարարությունը։ 1832 թվականին եկեղեցին երրորդ անգամ վերակառուցվել և օծվել է։ Նոր եկեղեցին կառուցել է ճարտարապետ Վարդան Թնկրյանը։

1894 թվականի երկրաշարժից վնասված եկեղեցին կրկին վերանորոգվել է հայկական համայնքի միջոցներով։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եկեղեցին օգտագործվել է ռազմական նպատակներով, այնուհետև վերանորոգվել է 1927 թվականին և բացվել պատրիարք Մեսրոպ Ա Նարոյանի ձեռամբ։ Այն վերանորոգվել է նաև 1987 թվականին։ Վերջին վերանորոգումը եղել է 2000 թվականին և պաշտամունքի համար բացվել է Արամ Աթեշյանի ձեռամբ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Surp Nigogayos Ermeni Kilisesi—St Nicholas Armenian Church ::: St. Nicholas Center». www.stnicholascenter.org. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.
  2. «Topkapı Surp Nigoğayos Ermeni Kilisesi'nin Sevgi Sofrası». SAT-7 TÜRK HABER (թուրքերեն). 2023 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.