Jump to content

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Նին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նիկողայոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՏեղագրությունՆին
ՀասցեPrilaz crkvi sv. Nikole, 23232 Nin
ԹեմRoman Catholic Archdiocese of Zadar?
Ժառանգության կարգավիճակRegister of Cultural Goods of Croatia?[1]
Ճարտարապետական ոճpre-Romanesque art?
Քարտեզ
Քարտեզ
44°13′51″N 15°10′43″E / 44.230861°N 15.178512°E / 44.230861; 15.178512
 Church of St. Nicholas in Nin Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (խորվաթ.Crkva Svetog Nikole ), 11–րդ դարի վերջին կամ 12–րդ դարի սկզբին հռոմեական կաթոլիկ եկեղեցի դորոմանյան ոճով, գտնվում է Պրահուլյե շրջանում, Զադարից երկու կիլոմետր հեռավորության վրա, Խորվաթիայի Զատոն և Նին քաղաքների միջև։ Այն կառուցվել է նախապատմական Լիբուրնիայի գերեզմանաթմբի գագաթին։ Այս եկեղեցին վաղ հռոմեական ոճի ճարտարապետության պահպանված միակ նմուշն է ամբողջ Դալմաթիայում։ Այն նվիրված է Նիկողայոս Հրաշագործին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Նիկողայոս եկեղեցին կառուցվել է ամրոցի տեսքով։ Այն նման է չորս ճյուղերով թերթիկի, որոնք տեղադրված են միջուկի շուրջը, որոնցից երեքը կազմում են աբսիդը, իսկ չորրորդը պատկերում է մուտքի ճյուղը։ Նրա գմբեթավոր պահոցը ամրացված է ծանր կողային կամարներով, որոնց վրա 16–րդ կամ 17–րդ դարերում հարյուրամյա խորվաթա–օսմանյան պատերազմի ընթացքում (1493–1593) կառուցվել են 8 փոքր աշտարակներ ատամնավոր պատերով, որոնք հենված են զարդաքանդակներով սյուներ վրա։ Մուտքի հատվածը ուղղանկյուն է և երկու կողմից պատված է բազրիքներով։ Եկեղեցին կառուցված է մանր քարերից և ունի հարթ մակերես։ Չափը բավականին փոքր է, երկարությունը 5,90 մետր է, լայնությունը՝ 5,70 մետր, բարձրությունը՝ 6 մետր[2]։

Նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին մեծ նշանակություն ուներ Խորվաթիայի պատմության մեջ[3]։ Մասնավորապես, այն շատ կարևոր էր Խորվաթիայի թագավորների համար։ Նինում թագադրվել են յոթ թագավորներ, և տիրակալներից յուրաքանչյուրն ըստ ավանդույթների, ձիով գալիս էր Սուրբ Նիկողայոս եկեղեցի։ Հենց այստեղ էր, որ միապետը մարդկանց ներկայանում էր խորհրդանշական ծիսակարգի միջոցով[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Registar Kulturnih Dobara
  2. Vladimir Anić Glagolski akcenat zadarskog štokavskog zaleđa // Radovi. Razdio lingvističko-filološki. — 2018-04-17. — В. 5. — Т. 8. ISSN 1330-402X. doi:10.15291/radoviling.2353
  3. «Grgur Ninski - Turistička zajednica grada Nina». www.nin.hr. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  4. «The Church of St Nicholas - Tourist board Nin Croatia». www.nin.hr. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.