Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Նիկոլաևկա)
| Սուրբ Նիկողայոս եկեղեցի ռուս.՝ Церковь Николая Чудотворца | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | տաճար և ճարտարապետական հուշարձան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Նիկոլաևկա (Նեկլինովսկի շրջան) |
| Դավանանք | ուղղափառություն |
| Թեմ | Ռոստովի և Նովոչերկասկի թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 1850 |
| Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
| Հիմնադրված | 1850 |
![]() | |
![]() | |
| 47°19′06″N 38°49′57″E / 47.318333333333°N 38.8325°E | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Նիկողայոս եկեղեցի (ռուս.՝ Церковь Николая Чудотворца), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նեկլինովսկի շրջանի Նիկոլաևկա գյուղում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Ռոստովի և Նովոչերկասկի թեմի Տագանրոգի գործակալությանը։ Կառուցվել է 19-րդ դարի կեսերին[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին եկեղեցին Նիկոլաևկա գյուղում կառուցվել է դեռևս 1782 թվականին։ Եկեղեցին եղել է փայտե և գոյատևել ոչ երկար. արդեն 1878 թվականին այն այրվել է չպարզված պատճառներով։ Այրված եկեղեցու տեղում շուտով կառուցել են նոր եկեղեցի, որն օծվել է ի պատիվ Տիրոջ պայծառակերպության։ Այն կառուցվել է Միքայել Հրեշտակապետ հին եկեղեցու գերաններից, որը գտնվում էր Տագանրոգի ամրոցում[3]։
Մոտ 1850 թվականին գյուղում փայտե եկեղեցու փոխարեն կառուցվել է քարե եկեղեցի երկու սեղանով. առաջինն օծվել է ի պատիվ Տիրոջ պայծառակերպության, երկրորդը՝ ի պատիվ անշահասեր Կոսմասի և Դամիանոսի։
Խորհրդային իշխանության օրոք ձեռնարկվել են եկեղեցին փակելու բազմաթիվ փորձեր։ Հայտնի է, որ եկեղեցու քահանա Գրիգորի Կալինովսկին գնդակահարվել է «Եկեղեցին պետությունից անջատելու մասին» դեկրետը խախտելու մեղադրանքով[3]։
Գերմանական օկուպացիայի ժամանակ եկեղեցու շենքում տեղակայվում էին խորհրդային ռազմագերիները։ Նահանջելիս նացիստները նրանց մտցրել են նկուղ և նռնակակոծել։ Եկեղեցու շենքը նույնպես տուժել է մարտական գործողություններից։ Զանգակատանը մինչ օրս գտնվում է վնասազերծված ավիառումբ[3]։
1950-ական թվականներին, Նիկիտա Խրուշչովի հակակրոնական արշավի ժամանակ, տաճարը փակվել է և կողոպտվել, շինության տարածքներն օգտագործվել են նախ որպես մարզադահլիճ, ապա՝ հացահատկի և քիմիկատների պահեստ[3]։
1989 թվականից տաճարը սկսել է վերականգնվել։ Հիմա այն ամբողջությամբ վերանորոգվել է[4], նրան կից կազմակերպել է կիրակնօրյա ծխական դպրոց[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Постановление Главы Администрации Ростовской области № 69 от 14.03.1994
- ↑ «Николаевка|Церковь Николая Чудотворца». sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- 1 2 3 4 5 «Благочиния и приходы - Таганрогское благочиние - Приходы - Никольский храм с. Николаевка Неклиновского района - История прихода». rostoveparhia.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Никольский храм с. Николаевка - ОФИЦИАЛЬНЫЙ ПОРТАЛ НЕКЛИНОВСКОГО РАЙОНА». nekl.donland.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.

