Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Բագաևսկայա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նիկողայոս եկեղեցի
ռուս.՝ Церковь Николая Чудотворца
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԲագաևսկայա և Բագաևսկի շրջան
Դավանանքուղղափառություն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Արտաքին պատկերներ
Եկեղեցին 2009 թվականին

Սուրբ Նիկողայոս եկեղեցի, ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Բագաևսկայա ստանիցայում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Շախտիի և Միլլերովոյի թեմի Բագաևսկայայի գործակալությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի սկզբին ստանիցայի տարածքում գոյություն ուներ փայտե մատուռ, որը փոխարինվեց Սուրբ Նիկողայոս փայտե եկեղեցիով[1]։ 1740 թվականին եկեղեցին խարխլվեց և 1744 թվականին տեղափոխվեց նոր վայր՝ Դոն գետից հեռու։ Եկեղեցու տեղափոխությունը կարճացրեց նրա կյանքը, և 1747 թվականին կազակներն սկսեցին կառուցել նոր, կրկին փայտե, տաճար։ Այն գոյություն ունեցավ ավելի քան 30 տարի։ 1782 թվականին դրվեց երրորդ եկեղեցու հիմքը, որն օծվեց 1783 թվականի հոկտեմբերի 8-ին։ 1805 թվականին գյուղը տեղափոխվեց Դոն գետի մյուս կողմը, և նոր վայրում Սուրբ Նիկողայոս եկեղեցին կրկին օծվեց 1805 թվականի ապրիլի 23-ին[2]։ Այդ եկեղեցու խարխլվելուց հետո նրա տեղում կառուցվեց աղյուսե կապլիցա։ Աղյուսե եռասեղան եկեղեցին կառուցվել է Բագաևսկայայում 1896 թվականին՝ ստանիցայի հրապարակի կենտրոնում։ Տաճարն ավերվել է 1936-1939 թվականներին[2]։

Ներկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից քարե միասեղան եկեղեցին կառուցվել է 2008-2009 թվականներին և օծվել հանուն Նիկողայոս Հրաշագործի։ Գտնվում է Բագաևյան գերեզմանատան տարածքում[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Նիկողայոս տաճարը քարե մեկհարկանի շենք է։ Հիմնական տարածքն ունի բազմաթիվ պատուհաններով մեծ կլոր թմբուկ և ավարտվում է վրանաձև տանիքով։ Տանիքին կլոր խուլ թմբուկի վրա տեղադրված է ոսկեգույն գմբեթ։ Տաճարի երկու կողմերում կառուցված են երկհարկանի զանգակատներ։ Եկեղեցու շենքին ընդամենը կա ցանցկեն խաչերով չորս գմբեթ[4]։

Տաճարի տարածքում կա կարմիր աղյուսից կառուցված մեկհարկանի ծառայողական շինություն։ Տաճարի ցանկապատը մետաղյա է՝ քարե սյուների վրա, տարածքի ներսում ծաղկանոց է։ Եկեղեցու գլխավոր մուտքը զարդարում են խաչերով և փոքր գմբեթներով աշտարակիկները[4]։

Հոգևորականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Նիկողայոս տաճարի վանահայրն է ավագ երեց Ալեքսանդր Վալենտինովիչ Մաշտանովը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ОЧЕРК ИСТОРИИ ОВД И КАЗАЧЬИХ СТАНИЦ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. 2,0 2,1 Краеведение - история станицы
  3. Церковь Николая Чудотворца (Багаевская)
  4. 4,0 4,1 «Свято-Никольская церковь». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. «Александр Валентинович Маштанов, протоиерей». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]