Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռ
Արտաքին տեսք
Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և մատուռ |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Սարիգյուղ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 2003 |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 2003 |
Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռ[1][2], Հայ առաքելական եկեղեցի, որը կառուցվել է 2003 թվականին, գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 19 կմ հյուսիս, Աղստև գետի ձախ կողմում Սարիգյուղ գյուղում։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քառակուսի գմբեթավոր փոքրիկ կառույց է, կառուցված սրբատաշ բազալտ տեսակի քարից։ Մատուռը ունի մեկ մուտք, իսկ մուտքի վերևի մասում՝ բարավորի տակը կա բազալտե խաչ։ Մուտքի աջ կողմում շինարարական արձանագրություն է, որում գրված է․
Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը կառուցվեց ի Հայրապետության Տ․Տ․ Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի Բարեկամությամբ Ալեքսանդր Էլլարցանի ի հիշատակ ծնողաց 2003 թիվ |
Մատուռը ցանկապատ է, իսկ մատուռի աջկողմում գտնվում է երկու հուշարձան՝ խաչքար և հուշակոթող։ Խաչքարը նվիրված է Արցախում զոհված ազատամարտիկների հիշատակին, իսկ հուշակոթողը նվիրված ի հիշատակ Հայ անմեղ զոհերի հիշատակին, մասնավորապես Եղեռնի, Սումգայիթի և 1988 թվականի երկրաշարժի։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռ
-
Շինարարական արձանագրություն
-
Խաչքար ի հիշատակ Արցախում զոհված ազատամարտիկների
-
Հուշակոթող նվիրված ի հիշատակ Հայ անմեղ զոհերի հիշատակին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սարիգյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին Մատուռ». Պատմական Հետք. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «10.57 ՍԱՐԻԳՅՈՒՂ գյուղ» (PDF). Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
{{cite web}}
: Text "website" ignored (օգնություն)