Սուրբ Մատթեոսն ու հրեշտակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Մատթեոսն ու հրեշտակը
տեսակգեղանկար
նկարիչԿարավաջո[1]
տարի1602
բարձրություն292 սանտիմետր
լայնություն186 սանտիմետր
ուղղությունբարոկկո
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ
գտնվում էContarelli Chapel?[2]
հավաքածուՍան Լուիջի դե Ֆրանչեզի
մասն էSaint Matthew and the Angel? և paintings by Caravaggio in the Contarelli Chapel?
կայք
Ծանոթագրություններ
 Saint Matthew and the angel by Caravaggio Վիքիպահեստում

«Սուրբ Մատթեոսն ու հրեշտակը» (իտալ.՝ San Matteo e l'angelo), Կարավաջոյի կտավ (1599—1602), որը նա վրձնել է Հռոմի Սան Լուիջի դե Ֆրանչեզի կաթոլիկ եկեղեցու Կոնտարինի մատուռի համար արված գեղանկարների շրջանակում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատթեոս առաքյալին նվիրված նկարների ցիկլի կենտրոնական այս նկարի առաջին տարբերակը մերժվել է հոգևորականության կողմից, որպես կրոնական կանոններին հակասող։ Առաքյալը, որի բնորդը հավանաբար ժողովրդից սերած տարեց մարդ էր[3], նստած էր բազկաթոռին՝ մերկ կոշտացած ոտքերը խաչած։ Նա ուշադիր նայում էր ծնկներին դրված գրքին, այնպիսի տպավորություն ստեղծելով, կարծես հազիվ գրաճանաչ է։ Առաքյալի վրա հակվել էր մի գեղեցիկ հրեշտակ-անդրոգին, որի հագուստն ընդգծում էր իր մարմինը։ Հրեշտակը մեծ դժվարությամբ ուղղություն է տալիս գրող առաքյալի ձեռքին։ Կերպարների դիրքերը համարվել են «անպատշաճ»։ Բանկիր և կոլելցիոներ Վինչենցո Ջուստինիանին գնել է նկարը, որով նկարչին հանել է դժվարին իրավիճակից։ Հետագայում այս նկարը պահպանվել է Բեռլինում, սակայն ոչնչացվել 1945 թվականի ապրիլին Բեռլինի ճակատամարտի ժամանակ։ Պահպանվել է միայն սև-սպիտակ վերարտադրությունը[4]։

1602 թվականին ավարտված երկրորդ տարբերակում նկարիչը մեղմացրել է նախնական մտահաղացումը։ Կերպարների չափսերը մեծացվել են առաջին տարբերակի հետ համեմատած․ այդ ժամանակ պատվիրատուները դադարեցրել էին պայմանագիրը քանդակագործ Յակոբ Կոբերտի հետ, որը սրբի արձանը պետք է կերտեր խորանի համար։ Նախապես ենթադրվում էր, որ Կարավաջոյի նկարը մի փոքր ավելի բարձր տեղ պետք է զբաղեցներ մատուռի մյուս երկու նկարներից վերև, արձանից վեր, սակայն այժմ դրանք գտնվում են մեկ հարթության վրա։ XVII-րդ դարի երկրորդ կեսին Կարավաջոյի՝ առաքյալին նվիրված երեք կտավները թաքցվել են եկեղեցական կրիպտեում։ Արվեստաբան Ռոբերտո Լոնգիի շնորհիվ կտավները կրկին բացահայտվել են ու ցուցադրվել 1951 թվականին Կարավաջոյի առաջին անհատական ցուցահանդեսի ժամանակ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև, մութ ֆոնի վրա վառ կերպով առանձնանում են երկու կերպարներ։ Ոգևորված Մատթեոսը լսում է իրենից վեր գտնվող սպիտակ հագուստներով երկնային սուրհանդակին։ Մատթեոսի դիրքն անկայուն է․ սովորական աթոռակը, որին նա հենվել է ծնկով, թեքված է դեպի դատարկություն։ Միևնույն ժամանակ առաքյալը պահպանում է բնականությունն ու անկաշկանդությունը հրեշտակի խոսքերը գրի առնելիս։ Վերջինիս մատները ծալած ժեստը խոսում է այն մասին, որ նա հստակ հրահանգներ է տալիս։

Հրեշտակը հանդիսանում է Մատթեոսի քառակերպի խորհրդանիշը։ Ըստ «Ոսկե լեգենդի»՝ Մատթեոսը մարդկային կերպարանքում խորհրդանիշ ուներ, քանի որ մյուս ավետարանիչներից նա ավելի հստակ է մատնանշել Հիսուսի մարդկային բնույթը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հրեշտակներ և խոշտանգողներ», Ալեն Ժոբերի ֆիլմը «Ներկապնակներ» շարքից (Ֆրանսիա, 1998).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bellori G. P. Le vite de' pittori, scultori et architetti moderni (իտալ.)Roma: 1672. — P. 20.
  2. Friedländer W. Caravaggio Studies (1974 edition)Princeton: Princeton University Press, 1974. — P. 180. — 320 p. — ISBN 978-0-691-00308-5
  3. Возможно он также позировал Караваджо для Иосифа в «Отдыхе на пути в Египет»
  4. Чёрно-белая репродукция на wga.hu

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • С. Дзуффи Большой атлас живописи. — М.: Олма-Пресс, 2002. — С. 158. — 431 с. — ISBN 5-224-03922-3
  • Дзуффи С. Эпизоды и персонажи Евангелия в произведениях изобразительного искусства. — М.: Омега, 2007. — ISBN 978-5-465-01501-1
  • Махов А. Караваджо. — М.: Молодая гвардия, 2009. — (Жизнь замечательных людей). — ISBN 978-5-235-03196-8