Սուրբ Մայր Թերեզայի տաճար (Պրիշտինա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Սուրբ Մայր Թերեզայի տաճար (Պրիշտինա)


ՏեղադրությունՊրիշտինա
ԵրկիրԿոսովո Կոսովո
ԿրոնադավանանքԿաթոլիկություն
Ճարտարապետություն
Կառուցման սկիզբ2007

Սուրբ Մայր Թերեզայի տաճար (ալբ․՝ Katedralja e së Lumes Nënë Tereza në Prishtinë, սերբ.՝ Katedrala Majke Tereze u Prištini / Катедрала Мајке Терезе у Приштини), Կոսովոյի Պրիշտինա քաղաքում տեղակայված կաթոլիկ տաճար[1]: 2007 թվականին Կոսովոյի կառավարությունը հաստատել է տաճարի կառուցման ծրագիրը[2]: Տաճարը նվիրված է ալբանացի և հնդիկ կաթոլիկ միանձնուհի և միսիոներ Մայր Թերեզային:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու հիմքի առաջին քարը հանդիսավոր կերպով դրել է Կոսովոյի նախկին նախագահ Իբրահիմ Ռուգովան, որը դավանում է մահմեդականություն: «Եկեղեցին կդառնա այնպիսի ճարտարապետական կառույց, որը ներկայացնում է մեր արժեքները, ազգային ինքնությունը և մեր հավատքի զգացումը»,- ասել է նախագահը[3]: Արարողությունը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 26-ին, երբ լրանում էր Մայր Թերեզայի ծննդյան հարյուրամյակը, սակայն շինարարական աշխատանքներն սկսվել են միայն հաջորդ տարի[4]: Եկեղեցու շինարարությունը խիստ հակամարտություններ է առաջացրել մուսուլմանականների շրջանում, որոնցից շատերը կարծում էին, որ տաճարը չափազանց մեծ է՝ հաշվի առնելով տարածաշրջանի կաթոլիկ հավատացյալների համեմատաբար փոքր թվաքանակը[5]:

Շինարարական աշխատանքների ավարտից հետո Պրիզրենի Առաքելական Վարչությունը Պրիզրենից կտեղափոխվի Պրիշտինա: Տաճարը պետք է դառնա քաղաքի ամենաբարձր կառույցներից մեկը[6]:

Եկեղեցու զանգակատունը

2015 թվականի հունվարին տաճարում տեղի է ունեցել Ալբանիայի և Ավստրիայի ընդհանուր պատմությանը նվիրված ցուցահանդես: Այդ ցուցահանդեսին մասնակցել են Կոսովոյի նախագահ Աթիֆետե Յախյագան և Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը[7]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ բնակավայրը տեղակայված է Կոսովոյում։ Սերբիայի վարչական բաժանման համաձայն՝ Կոսովոն մտնում է նրա կազմի մեջ որպես Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար երկրամաս։ Փաստացիորեն Կոսովոն մասամբ ճանաչված պետություն է, որի տարածքը Սերբիան չի վերահսկում։
  2. «eni.ch - This website is for sale! - Gasoline Resources and Information.»։ www.eni.ch։ Վերցված է 2017-03-24 
  3. «New Cathedral Symbolises Catholic Rebirth in Kosovo»։ BIRN Kosovo։ սեպտեմբերի 6, 2007։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 11, 2011-ին 
  4. «Kosovo: Neue Mutter-Teresa-Kirche eingeweiht»։ DiePresse.com (գերմաներեն)։ սեպտեմբերի 6, 2010։ Վերցված է մարտի 22, 2015 
  5. Petrit Collaku (մայիսի 26, 2011)։ «Kosovo Muslims Resent New Mother Teresa Statue»։ Balkan Insight։ Վերցված է սեպտեմբերի 5, 2016 
  6. In Pristina's old Ottoman mosque, Muslims gather for prayers(չաշխատող հղում)
  7. Kryeziu Visar (հունվարի 19, 2015)։ «Kosovo president Atifete Jahjaga, right, joined by Austrian Foreign Minister Sebastian Kurz, ...»։ Yahoo News։ Վերցված է մարտի 22, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]