Սուրբ Հրեշտակապետաց վանք
Սուրբ Հրեշտակապետաց վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Ներկա վիճակ | 1986 թ. ավերված |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
![]() | |
![]() | |
Սուրբ Հրեշտակապետաց վանք, միջնադարյան հայկական վանք Արևելյան Հայաստանում, ներկայումս՝ Ադրբեջանական Հանրապետության Շամխորի շրջանի Գառնակեր գյուղի մոտ, Ծաղկոց անապատից վանքից 150 մ դեպի հարավ՝ Շամխոր գետի ձախ ափին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարի վերջին վանք այցելած եպիսկոպոս Մակար Բարխուտարեանցը վկայում էր, որ դեռևս պահպանվում էին եկեղեցին, կից գավիթը և միաբանության սենյակները.
![]() |
Վանքս ունի նաև քարուկիր գաւիթ, որի մէջ ամփոփուած են ննջեցեալներ։ ...Մենաստանս ունի ինն հին խուցեր, որք ունին նեղ լուսամուտներ և ցած դռներ և մի այգի...[2] | ![]() |
Կալվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1910 թվականի հունիսի 28-ին կազմված Գանձակի վանական կալվածքների տեղեկագրում նշված է.
![]() |
...թթենու և խաղողի այգի՝ տարածութեամբ մոտաւորապէս երեք դեսիատին. տարեկան տալիս է հազիւ քառասուն վեդրոյ գինի։ Այստեղ է լինում վանահայրական պաշտօնով ծերունի Յովհաննէս վարդապետ Բարաղամեանը, որը 106 գրուն անց է կացրել... նա 1882 թւականից նշանակված է եղել վանահայր[3] | ![]() |
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարի վերջին վանք այցելած տեղագիրները նկարագրում են համալիրի անմխիթար, կիսավեր ու անտերունչ վիճակը՝ նշելով, որ վանքը չուներ հողատարածքներ (բացի մի այգուց) և գտնվում էր միայն մի քահանայի հսկողության ներքո[2]։
1984 թվականին ՀՃՈՒԿ-ի մասնագետների այցելության ժամանակ վանքից պահպանվել էր միայն եկեղեցին, այն էլ՝ անմխիթար վիճակում՝ փլուզվելու աստիճանում[1]։
Համաձայն որոշ տեղեկությունների, 1986 թվականին վանքը մասամբ ավերված է եղել։