Սուրբ Հովհաննես մատուռ (Իջևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրբ Հովհաննես մատուռ, Հայ առաքելական եկեղեցու մատուռ Հայաստանի Տավուշի մարզի Իջևան մոտակայքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատուռը օծվել է 2008 թվականի սեպտեմբերի 7-ին։ Այն գտնվում է դեռևս 19-րդ դարում Կազումյանների ազգատոհմի կողմից կառուցված հին մատուռի կողքին։ Տարիների ընթացքում մատուռը ավերվել էր և նրանից մնացել էր միայն մի քանի քար։ Եվ որոշ ժամանակ հետո Սուրեն Կազումյանը որոշեց եղբոր հետ վերականգնել մատուռը։ Արդյունքում մատուռի կառուցման հովանավորներն էին Կազումյանների և Սահակյանների ազգատոհմերը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]