Սուրբ Հովհաննես եկեղեցի (Նարլըքափը)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հովհաննես եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՖաթիհ և Ստամբուլի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Հովհաննես եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանի Նարլըքափը թաղամասում[1]։ Եկեղեցին կառուցվել է 1807 թվականին՝ պատրիարք Հովհաննես ԺԱ Չամաշըրճյանի օրոք։ Այնտեղ էր գտնվում Նարլըքափըի հիվանդանոցը։

Եկեղեցին առաջին անգամ վերանորոգվել է 1835 թվականին։ Սկզբնական շրջանում ծովի ալիքները հարվածում էին եկեղեցու պատերին։ 1955 թվականին կառուցված ճանապարհը եկեղեցին անջատեց ծովից։

Սուրբ Հովհաննեսը վերջին անգամ վերանորոգվել է 2006 թվականին և պաշտամունքի համար բացվել ձեռամբ Մեսրոպ Բ Մութաֆյանի։

2017 թվականի սեպտեմբերի 17-ին մի խումբ ազգայնականներ քարերով հարձակվել են եկեղեցու վրա՝ գոռալով «Մահ հայերին»[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kültür Envanteri - Surp Hovhannes Ermeni Kilisesi, Narlıkapı». kulturenvanteri.com (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մայիսի 8. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.
  2. «Narlıkapı Kilisesi'ne taşlı saldırı». Agos (թուրքերեն). 2017 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.
  3. ««Մա՛հ ձեզ».Թուրքիայում ազգայնականները քարերով հարձակվել են եկեղեցուց դուրս եկող հայերի վրա». Armtimes.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.