Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մեղրի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի
Մեղրու Փոքր թաղի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի 9.jpg
Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՄեղրի
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմՍյունյաց թեմ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված17-րդ դար

Սուրբ Հովհաննես եկեղեցի (Մեղրու վանք), Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։ Ընդգրկված է Մեղրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին դասվում է գմբեթավոր եկեղեցիների շարքը։ Գտնվում է Մեղրի քաղաքի հյուսիսային բարձրադիր մասում։ Քառամույթ, գմբեթավոր, բազիլիկ կառույց է։ Եկեղեցին կառուցված է տեղական բազալտե քարից, իսկ գմբեթն աղյուսաշեն է։ Արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն դահլիճը երկու զույգ մույթերով բաժանված է երեք նավերի։ Գնդաձև գմբեթը տեղադրված է աղոթասրահի կենտրոնում։ Թմբուկը ներսից գլանաձև է, դրսից բազմանկյուն՝ 12 նիստով։ Միակ մուտքն արևմտյան կողմից է։ Եկեղեցու ներսը մշակված է աղյուսե դեկորատիվ որմնակամարներով։ Խորշերն ու որմնակամարներն ունեն շեշտված սլաքաձևություն։ Եկեղեցուն արևմտյան կողմից կից է ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջանաձև թաղով, եռակամար բաց սրահը (այժմ՝ ավերակ)[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հասրաթյան Մ., Սյունիքի XVII-XVIII դդ. ճարտարապետական համալիրները, Երևան, 1973 թ.։
  • Հասրաթյան Մ., Մեղրու շրջանի հուշարձանները, Երևան, 1987 թ.։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]