Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցի (Խորենիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Երևման Սուրբ Խաչ եկեղեցի
Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԽորենիա
ՏարածաշրջանԱխալքալաքի մունիցիպալիտետ
Կառուցման սկիզբ10-րդ դար
6,6
Երկարություն13,65
Լայնություն6,6

Երևման Սուրբ Խաչ եկեղեցի (Սուրբ Հովհաննես-Կարապետ եկեղեցի), 10-11-րդ դարերի հայ քաղկեդոնական եկեղեցի ներկայիս Վրաստանի Ախալքալաքի մունիցիպալիտետում, Ախալքալաք քաղաքից 7 կմ հարավ-արևելք գտնվող հայաբնակ Խորենիա գյուղում[1]։

1830-ական թվականներին կարենցի գաղթականները ամայի գյուղատեղիում հաստատվելուց հետո եկեղեցին նորոգել են և օծել Սուրբ Հովհաննես-Կարապետ անունով՝ դարձնելով ծխական եկեղեցի։ Գործել է մինչև խորհրդային առաջին տարիները[1][2]։

1850-ական թվականներից հետո այս եկեղեցին վավերագրերում հիշվում է Երևման Սուրբ Խաչ անվամբ[1][3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ունի միանավ, թաղածածկ բազիլիկ կառուցվածք։ Կառուցված է համակ սրբատաշ քարով։ Արտաքին չափերն են՝ 13,65 x 6,6 մ։ Հարավից եկեղեցուն կից է երկրորդ փոքր եկեղեցին, որը կառուցման ժամանակաշրջանով մոտ է հիմնական եկեղեցուն[1]։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու պատերին առկա են բազմաթիվ հայատառ արձանագրություններ, որոնք 1988 թվականին ուսումնասիրել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը[1]։

1896 թվականին Խորենիա այցելած վրացի Ի. Ռոստոմաշվիլին վերծանել է եկեղեցու որմերին պահպանված վրաց մեսրոպատառ արձանագրությունները։ Դրանցից չափով ու բովանդակությամբ ամենամեծը գտնվում էր եկեղեցու տանիքում։ Չցանկանալով ընդունել եկեղեցու հայկական լինելը՝ Ի. Ռոստոմաշվիլին նշել է, որ արձանագիր քարն այնտեղ տարվել էր հայերի կողմից եկեղեցին իբր յուրացնելու նպատակով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Սամվել Կարապետյան (2006). Ջավախք (PDF). Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն. էջեր 254–256. ISBN ISBN 5-8080-0651-1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  2. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 457։
  3. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 53, ց. 1, գ. 3830։