Jump to content

Սուրբ Համբարձում եկեղեցի (Նոր Նախիջևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Համբարձում եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Համբարձում եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՌուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
Հիմնական ամսաթվերը1781
Հիմնադրված1781
Փակված է1930
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Համբարձում եկեղեցի, XVIII դարի կորսված հայկական եկեղեցի Նոր Նախիջևանում (այժմ` Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Պրոլետարսկի շրջանի կազմում)։ Եկեղեցին գտնվում էր Նոր Նախիջևանի Վոզնեսենսկի փողոցում (այժմ` Ռյաբիշևի փողոց), 34-րդ և 36-րդ գծերի միջև։ 1930-ական թվականների վերջում տաճարը ոչնչացվել է։

Համբարձման քարե եկեղեցու շինարարությունն իրականացվել է 1781-1783 թվականներին։ Հանդիսավոր օծումը կատարել է արքեպիսկոպոս Հովսեփ Բ Արղության Երկայնաբազուկը, որը տեղի է ունեցել 1783 թվականի օգոստոսի 27-ին։ Տաճարը կիսաշրջանաձև աբսիդով, լուսաթմբուկային գմբեթով և մուտքի վերևում փոքր զանգակատնով փոքր թեմական եկեղեցի էր։ Երեք դռները շրջանակված էին սյուներով։ Ճակատը ձևավորված էր համեստ դասական դեկորով, այն լրացնում էին դասական նմուշի երեսկալները և քիվերը։ Եկեղեցուն բնորոշ տարրեր էին պատի մեջ ագուցված խաչքարերը։ Դրանցից մեկը, որը գտնվում էր ճակատին, ոմն Կարապետի հիշատակին նվիրված գրությամբ, 1439 թվականի էր։ Տաճարին կից գոյություն է ունեցել հայկական հոգևոր ճեմարան։

1799 թվականին տաճարը հիմնանորոգվել է։ Գլխավոր խորանը կառուցվել է վաճառական Մաթևոս Քրիստափորի Շորբարոնովի միջոցներով։ 1863-1868 թվականներին հավատացյալներից հավաքված միջոցներով եկեղեցին կրկին վերանորոգվել է։ 1879 թվականի օգոստոսին եկեղեցին կողոպտվել է։ Գողացվել են եկեղեցական ողջ ունեցվածքը և գույքը։ 1882 թվականին գույքը վերականգնվել է։

1898 թվականի հունիսի 6-ին Նախիջևանի քաղաքային վարչություն է դիմել Սուրբ Համբարձում եկեղեցու երեցփոխ Եգոր Քրիստափորի Ալախանովը` հերթական վերանորոգման աշխատանքներն անցկացնելու համար միջոցների հատկացման խնդրանքով։ Ի պատասխան այդ խնդրանքի` քաղաքային վարչությունը առաջարկությամբ դիմել է Քաղաքային դումային` եկեղեցու վերանորոգման համար միանվագ հատկացնել երկու հազար ռուբլի և այդ գումարը ներառել հաջորդ` 1899 թվականի ծախսերի մեջ։ Քաղաքային դուման հավանություն է տվել վարչության եզրակացությանը։ Միաժամանակ ստեղծվել է դրամահավաք կազմակերպելու համար հոգաբարձություն։ 1898-1899 թվականներին ավարտվել են եկեղեցու վերանորոգման-վերականգնման աշխատանքները[1]։

Ժամերգությունները շարունակվել են մինչև 1936 թվականը։ Օգոստոսի 18փոթորիկը պոկել է տաճարի տանիքը։ Փոթորկից հետո եկեղեցին փակվեց` սկզբում վերանորոգման նպատակով, ապա` վերջնականապես։ Տաճարը քանդեցին, իսկ հոգևոր ճեմարանը վերափոխեցին` այնտեղ բացելով Անտառային դպրոց։ 1942 թվականին քաղաքի գերմանական օկուպացիայի ժամանակ գերմանացի մի զինծառայողի սպանելու համար Վերմախտի զինվորները դպրոցի բակում գնդակահարեցին մի քանի տասնյակ անմեղ խաղաղ բնակիչների[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Церковь Сурб Амбарцум (Нахичевань-на-Дону)» (ռուսերեն). Энциклопедия фонда Хайазг. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
  2. «Нахичеванские храмы». Донской временник. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.