Սուրբ Ծննդյան տաճար (Նիժնեկունդրյուչենսկայա)
| Սուրբ Ծննդյան տաճար | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Նիժնեկունդրյուչենսկայա, Ուստ-Դոնեցկի շրջան, Ռոստովի մարզ և Ռուսաստան |
| Դավանանք | ուղղափառություն |
| Թեմ | Վոլգոդոնսկի թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 1906 |
| Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
| Հիմնադրված | 1906 |
![]() | |
![]() | |
| 47°44′38″N 40°56′51″E / 47.743888888889°N 40.9475°E | |
| hram-rogdestva.cerkov.ru | |
Սուրբ Ծննդյան տաճար (ռուս.՝ Храм Рождества Христова), ուղղափառ տաճար Նիժնեկունդրյուչենսկայա գյուղում (Ուստ-Դոնեցկի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսաստան)։ Ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Վոլգոդոնյան թեմին։ Կառուցվել է 1906 թվականին։ Որոշ տվյալներով` համարվում է ամենամեծ գյուղական ուղղափառ տաճարը Եվրոպայում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիժնեկունդրյուչենսկայա ստանիցան Դոնի զորքի ողջ մարզում ամենահարուստներից մեկն էր։ XX դարի սկզբին այստեղ բնակվել է 7000 մարդ[1]։
Սուրբ Ծննդյան տաճարը դարձել է գյուղում կառուցված երրորդ տաճարը։ Նրանից առաջ XVIII դարում կառուցվել էին երկու փայտե եկեղեցիներ[1]։
Նոր տաճարը որոշել են կառուցել աղյուսից։ 1902 թվականին ճարտարապետ և գլխավոր շինարար Իվան Ռոդոմսկու ղեկավարությամբ սկսվեցին կառուցման աշխատանքները. սկզբում որոշվեց խփել 4000 հատ չորսմետրանոց ցից՝ հիմքի համար, և այդ աշխատատար գործը պահանջեց մեկ տարի։ Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, աշխատանքն ընթանում էր շատ արագ։ Դրան մասնակցում էր ստանիցայի գրեթե ամբողջ բնակչությունը[1]։
1906 թվականի հոկտեմբերի 12-ին տաճարն օծվեց ավագ երեց Վասիլի Իլյինսկու կողմից[1]։
1930-ական թվականներին իշխանությունները ձեռնարկել են եկեղեցին փակելու փորձեր, որոնք հանդիպել են տեղական բնակչության հակազդեցությանը։ 1933 թվականին ժամանած ՆԳԺԿ-ի ջոկատը ցրել է նրա պաշտպաններին, որից հետո գյուղում հետևել են ձերբակալություններ։ Տաճարը փակվել է և կողոպտվել։ Զանգերն ուղարկվել են վերաձուլման[1]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տաճարում վերսկսվել են եկեղեցական արարողությունները։ Սակայն արդեն 1961 թվականին տաճարը փակվել է երկրորդ անգամ, և նրա տարածքն օգտագործվել է որպես մարզադահլիճ, իսկ հետո այն վերածվել է կոլտնտեսական պահեստի[1]։
1990 թվականին տաճարը կրկին բացվել է, նույն թվականին սկսվել են վերականգնման աշխատանքները, որոնք շարունակվել են մինչև 2008 թվականը[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին ունի երեք խորան. գլխավորն օծվել է ի պատիվ Սուրբ Ծննդյան, հյուսիսայինը՝ Սուրբ Երրորդության, հարավայինը՝ Կազանի Աստվածածնի սրբապատկերի[1]։
Շենքը զբաղեցնում է 940 քառակուսի մետր տարածք, պատերի բարձրությունը 56 մետր է, բարձրությունը գետնից մինչև խաչը՝ 76 մետր[2]։
Պատերը և առաստաղը ներսից նկարազարդված չեն[2]։

