Սուրբ Խաչ եկեղեցի (Լիճք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Խաչ եկեղեցի (Լիճք)
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | Լիճք, Հայաստան |
Աշխարհ | Հայաստան |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապետ(ներ) | Հակոբ Բաբախանյան |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 2014, հոկտեմբերի 14 |
Առանձնահատկություններ | |
Երկարություն | 13, 80 մետր |
Լայնություն | 13,80 մետր |
Բարձրություն | 20 մետր |
40°09′49″ հս․ լ. 45°13′48″ ավ. ե.HGЯO |
Սուրբ Խաչ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Խաչ եկեղեցու օծման սրբազան արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 14-ին։ Բացման արարողությանը ներկա են եղել Գեղարքունիքի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներ, Հայաստանում, արտերկրում բնակվող նախկին լիճքեցիներ, Լիճքի և հարակից բնակավայրերի բնակիչներ։
Եկեղեցին կառուցվել է 400 լիճքեցի գործարարների նվիրատվությամբ։ Եկեղեցու ճարտարապետն է Հակոբ Բաբախանյանը։ Սուրբ Խաչ եկեղեցին ունի 13, 80 մետր երկարություն, 13,80 մետր լայնություն, 20 մետր բարձրություն, կենտրոնագմբեթ է՝ ութանիստ գմբեթով, ունի մեկ խորան և երկու ավանդատուն։ Կառուցված է հիմնականում տեղական բազալտով՝ տեղ-տեղ ներդաշնակված վարդագույն տուֆով։ Հոգևոր երգչախմբի համար կառուցվել է պատշգամբ եկեղեցու հարավային կողմի երկրորդ հարկում։ Սուրբ Խաչն ունի նաև զանգակատուն։ Այն իր ճարտարապետական տեսքով ընդօրինակում է 7-9-րդ դարերի եկեղեցաշինական ավանդները[1][2]։