Jump to content

Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար
Müqəddəs Faddey və Varfolomey Kilsəsi
Budaqov kilsəsi
Տաճարը 1910 թվականին
Հիմնական տվյալներ
Տեսակգոյություն չունեցող շենք կամ կառույց
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Բաքու, Ադրբեջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Օծման թվական1911
Հիմնական ամսաթվերը1907
Ներկա վիճակկորցրած հուշարձան (1937 թ.)
ՃարտարապետՀովհաննես Քաջազնունի
Ճարտարապետական տիպԷջմիածնատիպ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1900
Կառուցման արժեք200.000 ռուբլի
Փակված է1930
Քարտեզ
Քարտեզ
40°22′38″ հս․ լ. 49°50′40″ ավ. ե.HGЯO
 Saint Thaddeus and Bartholomew temple (Baku) Վիքիպահեստում

Բաքվի Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճար (ադրբ.՝ Müqəddəs Faddey və Varfolomey Kilsəsi) կամ Բուդակովսկի եկեղեցի (ադրբ.՝ Budaqov kilsəsi), Հայ Առաքելական եկեղեցու կոթող էր Բաքվում։ Եկեղեցին գտնվում էր Դիմիտրովա-Բոնդարնայա-Շամսի Բադալբեյլի փողոցում։

Կառուցման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքվեցի մեծահարուստ Ենովք Բուդաղյանի կտակած միջոցներով Բաքվի կենտրոնում հայկական եկեղեցի կառուցելու համար 1898 թ.-ին Սանկտ Պետերբուրգի ճարտարապետների կայսերական ընկերությունը հայտարարում է մրցույթ։ 1907 թվականի փետրվարի 28-ին մրցույթին ներկայացվեցին հինգ նախագծեր, որոնցից մեկն էլ Հովհաննես Քաջազնունու նախագիծն էր։ Հունիսի 4-ին ստացվում է ժյուրիի պատասխանը, որի համաձայն հաղթող էր ճանաչվում Գաբրիել Տեր-Միքայելյանի նախագիծը, իսկ երկրորդ տեղում էր ճարտարապետ Պետրովսկու նախագիծը։ Սակայն Բուդաղյանի ժառանգները դժգոհ են մնում արդյունքից, և հունիսի 7-ին նրանք պատվերը տալիս են Քաջազնունուն։ Օգոստոսի 2-ին նա սկսում է եկեղեցու շինարարական աշխատանքները։ Շինարարությանը հետևում էր շինհրապարակում կառուցված փայտե տնակից։ Եկեղեցու կառուցման բյուջեն, ըստ նախնական նախագծի, կազմել է 300 հազար ռուբլի, սակայն ժառանգված գումարը ընդամենը 200 հազար էր, այդ պատճառով Քաջազնունին կատարում է որոշ փոփոխություններ, մասնավորապես եկեղեցու տարողունակությունը 1500 մարդուց պակասեցնում է 1000-ի։ Հակադաշնակցական քրեական հետապնդումների պատճառով, 1911 թվականին Քաջազնունին ստիպված է լինում մեկնել երկրից, չկարողանալով անձամբ հսկել եկեղեցու շինարարությունը։ Նրա բացակայության ընթացքում շինարարությանը հետևում և ավարտին է հասցնում ճարտարապետ Նիկողայոս Բաևը։ 1914 թվականին կայանում է եկեղեցու օծման արարողությունը, որից հետո Ենովք Բուդաղյանի աճյունը, որ ժամանակավորապես հողին էր հանձնվել հայկական հին գերեզմանատանը, տեղափոխվում և վերահուղարկավորվում է նորակառույց եկեղեցու բակում, ինչպես նախօրոք հայտարարել էր հայկական եկեղեցու ավագ քահանա Ղևոնդ Տեր-Աստվածատուրյանը։

Ներքին և արտաքին տեսքը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաքվի Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարը:
Budagovsky armenian temple in Baku
Տաճարի կառուցումը, 1914

Եկեղեցին աչքի էր ընկնում կոթողայնությամբ։ Ականատեսները վկայում են, որ դա Բաքվի ամենագեղեցիկ շենքն էր, հիացնում էր ներքին ու արտաքին շքեղությամբ՝ վարպետորեն նկարված ճարտարապետական դրվագներով։ Քաջազնունու եկեղեցու ճարտարապետությունը կարելի է դիտել որպես հայ ազգային ոճի նոր, յուրովի մեկնաբանում, և եթե կարելի է այդպես բնութագրել՝ «Նոր հայկական գոթիկա»։ Եկեղեցու հիմքում պահպանելով կենտրոնագմբեթ, հավասարակողմ խաչի հայեցակարգը, գլխավոր ծավալի չորս անկյունները ձևավորել է չորս պարագծով կորագիծ խորաններով, որով խախտել է հայկական եկեղեցաշինության հատակագծային հիմնական առանձնահատկությունը՝ կենտրոնագմբեթ համակարգի քառաթև պարզ և բնորոշ ծավալը։ Դրա հետ մեկտեղ՝ հետաքրքիր է լուծված զանգակատան տեղն ու դիրքը՝ ընդհանուր համայնապատկերում։ Այն եռաթռիչք կամարաշարով առաջ է բերված արևմտյան ճակատից։ ‎Որոշ առումով եկեղեցուն նման է նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։

Խորհրդային տարիներին տաճարը հայտնվում է «ոչ ցանկալի» հուշարձանների ցանկում։ 1930-ականներին այն քանդվում է։ Ականատեսների վկայությամբ՝ քանդում էին երեք տարի շարունակ ու էլի չէր փլուզվում։ Ստիպված են լինում պայթեցնել (1937 թ.): Պատմում են, որ կոտրվել են քարերը, բայց ոչ շինվածքի կցակարերը։ Այդքան ամուր էր կառուցված տաճարը։ Եկեղեցու տեղում կառուցվել է Բաքվի կոնսերվատորիայի շենքը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]