Jump to content

Սուրբ Երրորդություն եկեղեցի (Բոլշայա Մարտինովկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Երրորդություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԲոլշայա Մարտինովկա (Մարտինովսկի շրջան)
Դավանանքուղղափառություն
ԹեմՎոլգոդոնսկի թեմ
Հիմնական ամսաթվերը1904
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
ՃարտարապետԱվրաամ Մելնիկով
Ճարտարապետական ոճռուսական ոճ
Հիմնադրված1904
Քարտեզ
Քարտեզ
holytrinityimp.cerkov.ru

Սուրբ Երրորդություն եկեղեցի Բոլշայա Մարտինովկայում (ռուս.՝ Свято-Троицкий храм), եկեղեցի Ռոստովի մարզի Բոլշայա Մարտինովկա գյուղում, պատկանում է Վոլգադոնսկի և Սալսկի թեմին։ Կառուցվել է 1799 թվականին, սկզբում փայտից, այնուհետև 1896 թվականին վերակառուցվել է, այս անգամ քարից։ Ռուսաստանի միակ եկեղեցին է, որ հիմնադրվել է ի պատիվ կայսր Նիկոլայ II-ի թագադրման[1]։ Համարվում է 19-րդ դարի ճարտարապետական հուշարձան[2]։ Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է կեղծ ռուսական ոճով։

Առաջին Սուրբ Երրորդություն եկեղեցին Մեծ Մարտինովկայում կառուցվել է դեռևս 1799 թվականին փայտից։ Շինարարության համար անհրաժեշտ միջոցները նվիրաբերել է գեներալ մայոր Դմիտրի Մարտինովիչ Մարտինովը։ Եկեղեցուն կից կա մատուռ ի հիշատակ Ալեքսանդր II-ի մահվան[2]։

1895 թվականին Մարտինովկայի եկեղեցական-ծխական հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց Սուրբ Երրորդություն եկեղեցու տեղում նոր եկեղեցու կառուցման վերաբերյալ[2]։

Եկեղեցու կառուցման տեղը օծվեց 1896 թվականի մայիսի 26-ին[3], Նիկոլայ II-ի թագադրման օրը, իսկ առաջին քարը դրվեց հաջորդ օրը[1]։

Շինարարական աշխատանքների իրականացման համար միջոցները չբավականացրին, որի պատճառով էլ 1900 թվականին ծխական հավաքում որոշում կայացվեց դիմել թեմի ղեկավարությանը նվիրատվությունների հավաքագրման նպատակով։ Նույն տարում ճարտարապետ Ավրաամ Մելնիկովի նախագծով սկսվեց շինարարությունը, որը մշակվել էր մի քանի տասնյակ տարիներ առաջ[4]։ Հիմնական շինարարական աշխատանքներն ավարտվել են 1904 թվականին[2]։

Տեղաբնակների հավաստմամբ եկեղեցական երգչախմբում հանդես է եկել Ֆեոդոր Շալյապինը[1]։

Տաճարը մինչև հեղափոխություն

Տաճարում կային երեք մատուռներ, գլխավորը Սուրբ Երրորդության անունով, աջը՝ նահատակ տիրամայր Ալեքսանդրայի անունով, ձախը՝ սրբազան Նիկոլայ Միրլիկիյսկու անունով[2]։

1930 թվականին եկեղեցին փակվեց և այնտեղ սկզբում տեղակայվեց հացահատիկի պահեստը, այնուհետև մեքենա տրակտորային կայանի արհեստանոցը և տնտեսական ապրանքների պահեստը։ Որմնանկարները ծածկվեցին սվաղով, սրբանկարները ավերվեցին, զանգերը ցած նետվեցին։ 1945 թվականին եկեղեցին մասնակիորեն վերադարձվեց հավատացյալներին, նրա տարածքի 4/5 մասը դեռևս մնում էր հացահատիկի պահեստ, որը լուրջ անհանգստություն էր պատճառում ծխականներին, չնայած Ռոստովի թեմական վարչության պահանջներին եկեղեցու տարածքը կողմնակի կազակերպություններից ազատելու վերաբերյալ, իշխանությունների կողմից ոչ մի միջոց չձեռնարկվեց այդ ուղղությամբ[2]։

1963 թվականին եկեղեցին նորից փակվեց այն հիմնավորմամբ, «որ ուղղափառ կրոնական հասարակության տարալուծման հետ կապված շուրջ մեկ տարի այն չէր գործել»[2]։

1991 թվականին եկեղեցու տարածքն ազատվեց պահեստից և այնտեղ սկսեցին ժամերգություններ իրականացվել։ 1994 թվականին սկսվեցին վերակառուցման աշխատանքներ իրականացվել[3], 2002 թվականին այն օծվեց Ռոստովի և Նովոչերկասսկի արքեպիսկոպոս Պանտելեիմոնի կողմից, իսկ 2004 թվականին վերականգնվեց զանգակատունը[2]։

Եկեղեցում պահվում են Մոսկովյան Մատրոնայի, Պավել Տագանրոգսկու և Մեծ նահատակ Տիմոֆեյի մասունքները։ Եկեղեցի հիմնականում այցելում են տեղաբնակները, այլ ոչ թե եկվորները, որը պայմանավորված է գյուղի ենթակառուցվածքների զարգացման ցածր մակարդակով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Уникальный храм в Ростовской области не указан ни в одном туристическом справочнике». www.donnews.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Храм Святой Троицы, сл. Большая Мартыновка | По благословению Преосвященнейшего Корнилия епископа Волгодонского и Сальского» (ռուսերեն). holytrinityimp.cerkov.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  3. 3,0 3,1 Елена Александровна Пугачёва, Алексей Сергеевич Злыгостев. Ergonomic-Data.com , E-Mail webmaster@historic.ru. «История архитектуры Нижнего Дона и Приазовья (Кукушин В.С.)». rostov-region.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. «Большая Мартыновка|Церковь Троицы Живоначальной» (ռուսերեն). sobory.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]